ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայք Փենսը պաշտոնապես համաձայնվել է փոխնախագահ առաջադրվել Հանրապետական կուսակցության կողմից

ՍՊՈՐՏ

Մայք Փենսը պաշտոնապես համաձայնվել է ԱՄՆ փոխնախագահ առաջադրվել  Հանրապետական կուսակցության կողմից, փոխանցում է BBC-ն։ 

ՄըքՀենրի Ֆորտում ելույթի ժամանակ Փենսն ուշադրությունը կենտրոնացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական թեմաների վրա, որոնք վերաբերում են օրենքի եւ կարգի վերականգնմանը եւ տնտեսական ցուցանիշների բարելավմանը։

Փոխնախագահը նաեւ մռայլ կանխատեսում է կատարել Ջո Բայդենի երկրի նախագահ ընտրվելու դեպքում։

Դիմելով ներկաներին՝ նա տառացիորեն հայտարարել է հետեւյալը․ «Դուք Ջո Բայդենի Ամերիկայում անվտանգության մեջ չեք լինի», փոխանցում է Fox News-ը։ 

Նա նշել է, որ Բայդենը Դեմոկրատական կուսակցության Ազգային համագումարի ժամանակ «ոչ մի բառ չի ասել» ամերիկյան քաղաքներում բռնության մասին։

«Մենք այս երկրի փողոցներում կհաստատենք օրենքն ու կարգը»,- ընդգծել է Մայք Փենսը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular