Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինի Ադրբեջանը․ «Հրապարակ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ՀԱՊԿ-ը ստեղծվել է արտաքին բնույթի սպառնալիքները կանխարգելելու համար: Մենք պետք է ինչ-որ ձեւով արձագանքենք նրան, ինչ կատարվում է մեր կողքին, բայց պետք է ձգտենք, որպեսզի անցյալից մեզ մնացած խնդկրները լուծվեն խաղաղ ճանապարհով՝ փոխզջումների հիման վրա: Հատկապես փոխզիջման, որին պատրաստ են գնալ եւ մեկ, եւ մյուս կողմերը: Այս կոնտեքստում մենք քննարկել ենք նաեւ ղարաբաղյան խնդիրը:

Մեզ համար նույնիսկ կարեւոր չէ՝ այս կամ այն երկիրը, նախկին խորհրդային հանրապետությունը ՀԱՊԿ անդամ է, թե ոչ: Կարևոր է, որ մենք այդ բոլոր երկրների հետ ունենք հատուկ, պատմականորեն ձեւավորված հարաբերություններ: Եւ դրանք ավելի մերձավոր են եւ խորը, քան պարզապես ՆԱՏՕ-ի անդամների միջեւ հարաբերությունները: Մենք չենք կարող դա հաշվի չառնել»,- ԲՌԻԿՍ երկրների գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիսում ՌԴ նախագահի խոսքն այսպես է փոխանցել «ՌԻԱ-Նովոստին»:
Քաղաքական մեկնաբանները նման դեպքերում փորձում են առանձնացնել այսպես կոչված առանցքային ձեւակերպումը:

Եթե հետեւենք նրանց օրինակին, ապա պետք է ընդգծենք Պուտինի այն միտքը, որ Ռուսաստանի համար կարեւոր չէ՝ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ է, թե ոչ, Մոսկվան չի կարող հաշվի չառնել այդ երկրի հետ հատուկ, պատմականորեն ձեւավորված հարաբերությունները: Եւ ԼՂ խնդիրը Երեւանում քննարկվել է հատկապես այդ համատեքստում: Այնպես, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ փոխզիջման հիման վրա, որին պատրաստ են գնալ եւ մեկ, եւ մյուս կողմերը:

Ռուսաստանի նախագահին կարելի է հասկանալ նաեւ այն իմաստով, որ արտաքին մարտահրավերները կանխարգելելու ռեսուրս ՀԱՊԿ կունենար այն դեպքում, եթե հետխորհրդային տարածքում անցյալից մնացած խնդիրները լուծվեին խաղաղ ճանապարհով, եւ նախկին խորհրդային հանրապետությունների միջեւ լարվածություններ չմնային:

Ակնարկը հասկանալի է, ԼՂ խնդիրը մնացել է խորհրդային ժամանակներից: Բայց այդ դեպքում ինչու՞ են ավելանում նորերը: Խորհրդային Ռուսաստանը եւ Վրաստանը, Ռուսաստանը եւ Մոլդովան, Ռուսաստանը եւ Ուկրաինան բացահայտ դրսեւորված խնդիրներ չունեին: Մինչդեռ այսօր այդ երկրների եւ Ռուսաստանի հարաբերությունները նույնպես լարված են, եւ իրավիճակը պատերազմականի չի հասնում միայն այն պատճառով, որ Ռուսաստանը միջուկային տերություն է, ոչ ոք ավելին կորցնել չի ուզում:

Բայց Պուտինի միտքը, հնարավոր է, ունի դիվանագիտական շատ խորը ենթատեքստ:
ՀԱՊԿ երեւանյան գագաթնաժողովը նույնիսկ ռուսական մամուլի («Կոմերստանտի») հումորի նյութ է դարձել իր աննախադեպ անարդյունավետությամբ: Ոչ մի հեռանկար չկա, որ Բելառուսի նախագահությունը նոր շունչ եւ ոգի է հաղորդելու այդ կազմակերպությանը: Պուտինը, կարծես, առաջինն է արձանագրում ՀԱՊԿ անարդյունավետությունը եւ հասկացնում, որ Մոսկվայի համար կարեւորը հետխորհրդային երկրների հետ երկկողմ հարաբերություններն են:

ԼՂ խնդրի մասին նրա դիտարկումների համատեքստում դա հասկացվում է որպես Ադրբեջանին արված թափանցիկ ակնարկ: Պուտինը դեռ Երեւանի ճանապարհին էր, երբ Բաքվում Ադրբեջանի նախագահը եւ Պակիստանի վարչապետը երկօրյա բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիս էին անցկացնում, եւ Իլհամ Ալիեւը բաց տեքստով հայտարարում էր Իսլամաբադի հետ սպառազինությունների ձեռքբերման գործարքներում որեւէ խնդրի բացակայության մասին:

Պուտինը հարմար է գտել Ալիեւին հանգստացնել Հնդկաստանից, մի երկրից, որը Պակիստանի հետ Քաշմիրի խնդրի շուրջ գրեթե կեսդարյա «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում է: Վերջերս Քաշմիրում հնդկա-պակիստանյան ուժերի բախում էր արձանագրվել:

Պուտինը վստահեցրեց Ալիեւին, որ Երեւանում ոչ մի քայլ չի ձեռնարկվել, որը կվնասեր ռուս-ադրբեջանական պատմականորեն ձեւավորված հարաբերություններին:

Բայց Պուտինը նաեւ ՀԱՊԿ անդամ երկրներին հասկացրեց, որ կազմակերպության անդամակցությունը ոչ մեկին ոչ ՀԱՊԿ անդամ երկրների նկատմամբ որեւէ առավելություն չի տալիս: Նաեւ՝ պաշտպանության բնագավառում: Իսկ արժե՞ անդամակցել մի կառույցի, որը ոչ մեկին ոչինչ չի տալիս: Ավելի լավ չէ՞ հարցերը ճշտել Մոսկվայի հետ երկկողմ ձեւաչափում: Միեւնույն է, «կոլեկտիվ պաշտպանություն» չի ստացվում, իսկ «կոլեկտիվ հարձակման» հետ ոչ ոք գլուխ չունի…
Վահրամ Աթանեսյան, «Հրապարակ»

Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատելԱմերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ ԼուկաշենկոՀիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ)Չնայած այն սարսшփներին, որոնց հայ ժողովուրդը բախվել է և շարունակում է բախվել, դրանք չեն կոտրել նրա հավատը, վճռականությունը կամ գոյատևելու կամքը․ ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ ՇիֆՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըՀայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածումՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակինՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ)Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ)Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՀող հանձնողները և Ցեղասպանությունը ուրացողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԱնհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութՌազմաօդային ուժերում ասել են, թե երբ Patriot հակաօդային պաշտպանության համակարգը կարող է խոցել«Կինժալ»-ինԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութԲայդենը ստորագրեց Ուկրաինային օգնություն տրամադրելու օրենքների փաթեթըՕսմանյան կայսրության ծրագրած ցեղասպանությունը քիչ էր մնում ոչնչացներ հինավուրց ժողովրդին, քրիստոնեական կորիզին, որը ծաղկում էր Հարավային Կովկասում․ Հունաստանի նախագահԽաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սիրանուշ ՍահակյանՈստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը վնասում է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագրերը․ ԲորելԹուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունըԿանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. ԹրյուդոՈր քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան ՕհանյանՍերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (լուսանկարներ)Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորըԻ՞նչ էր անում Սուրեն Պետրոսյանը ձերբակալումից րոպեներ առաջ․ ով է նրան ձերբակալողը (տեսանյութ)Ադրբեջանցի է ինքնասպան եղել. մանրամասներԿյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ ՀովհաննիսյանըՓաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Արտակարգ իրավիճակ․ պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոցԱյս պահին Բագրատ սրբազանը, օգտագործելով թեմի շինությունները, հավաքներ է կազմակերպում Իջևանում «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Հողերը տալուց հետո, ինչպե՞ս ենք պահելու գյուղերը․ ԲագրատյանԽոշոր հրդեհ՝ ՀՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվելՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված էԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Գերմանիայում ձյուն է տեղացելՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ (տեսանյութ) Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Սուրեն Պետրոսյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել Նաիրի Հոխիկյանը Տավուշից կոչ է անում
Ամենադիտված