ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարածված լուրերը կեղծ են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին օրերին մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ թեև ընդունելով մտերիմների խորհուրդը՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը կշարունակի պաշտոնավարումը, այդուհանդերձ, ենթակաների վստահեցմամբ, նա չունի նախկին եռանդը, առաջվա պես չի տրվում համայնքային խնդիրների լուծմանը ու գրեթե մեկուսացել Է։

Հրապարակված լուրի իսկությունը ճշտելու նպատակով դիմեցինք Արտաշատի քաղաքապետարան, որտեղից մեզ փոխանցեցին, որ քաղաքապետը նույն եռանդով շարունակում է իրականացնել իր ծրագրերը, մեկուսանալու և համայնքային խնդիրներից հեռանալու լուրը ամբողջությամբ կեղծիք է, քաղաքային բոլոր ենթակառուցվածքները աշխատում են նախատեսվածի նման և քաղաքապետարանում բոլորը պատշաճ կերպով կատարում են իրենց պարտականությունները:

Ավելին, ըստ քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության՝ Արգամ Աբրահամյանի կողմից, առանց բյուջետային միջոցների, հսկայական ներդրումներ են արվել քաղաքում և այդ կառույցների բացումը կլինի մոտ օրերս:

Past.am-ի հարցին՝ ինչ ներդրումների մասին է խոսքը և ինչպիսի կառույցների բացում է նախատեսված՝ նշեցին, որ այդ ամենի մասին կտրվի պատշաճ տեղեկատվություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular