ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է, թե Տոմսկի օդանավակայանում թունավորումից առաջ ում ձեռքից է բաժակ վերցրել Նավալնին (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Կադրեր են հրապարակվել Տոմսկի օդանավակայանի տեսահսկման խցիկների նկարահանումներից, որոնցում երևում է, թե ով է բաժակով խմիչք տվել Ալեքսեյ Նավալնին: Երեկ Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում նրա ինքնազգացողությունը վատացել էր։

Օմսկում արտակարգ վայրէջքից հետո նրան հոսպիտալացրել էին։ Ենթադրություններ կան, որ ընդդիմադիր գործչին թունավորել են։ Պարզվել է, որ Տոմսկի օդանավակայանում Նավալնին խմել է իր օգնականից վերցրած բաժակից: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Telegram-ի Mash ալիքում։

Տեսանյութում երևում է, որ Ալեքսեյ Նավալնին սեղանի շուրջ էր նստել առանց խմիչքի: Ավելի ուշ բաժակը բերել է նրա օգնականը՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հիմնադրամի աշխատակից Իլյա Պախոմովը: Ենթադրվում է, որ վաճառասեղանի մոտ աշխատողներից ոչ ոք չէր կարող իմանալ, թե ում համար էր պատրաստվում խմիչքը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular