Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ Օգոստոսի 22

ՖՈՏՈ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հեշտ հաջողությունների և արագ հաղթանակների օր է: Ծրագրի համաձայն գործել չեք ուզենա, դրա կարիքն էլ չկա: Ձեզ մոտ հրաշալի կստացվեն իմպրովիզները, մտքում հրաշալի գաղափարներ կծնվեն, որոնք կարելի է անհապաղ կյանքի կոչել: Հաճախ ձեզ մոտ հրաշալի կստացվի այն, ինչ ընդհանրապես չի հաջողվում անել մյուսներին: Բայց ձեզ հազիվ թե նախանձեն: Շրջապատողները անկեղծորեն կուրախանան ձեր ձեռքբերումներով ու հաճույքով կօգնեն:

Հավանական են դրամական մուտքեր: Վերջին շրջանում անհանգստացնող ֆինանսական հարցերը բարեհաջող կլուծվեն, և դուք գոհ կմնաք: Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրն ընդհանուր առմամբ բավական հաջող կդասավորվի, բայց վտանգ կա՝ փչացնեք այն, եթե ասեք ու անեք մտքին եկած առաջին բանը: Միայն մտածված արարքները կօգնեն հասնել անհրաժեշտ արդյունքին, միայն կշռադատված որոշումները ճիշտ կլինեն: Թույլ մի տվեք շրջապատողներին շտապեցնել ձեզ ու հեռու մնացեք նրանցից, ովքեր սովոր են մանիպուլյացիայի ենթարկել ուրիշներին:

Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Դեպի ձեզ կձգտեն ամենատարբեր մարդիկ, այդ թվում՝ այնպիսիք, որոնց հետ չարժե գործ ունենալ: Լսեք ինտուիցիայի ձայնին. նրա հուշումները կօգնեն խուսափել սխալներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ, բայց բավական անհանգիստ օր է: Երբեմն կթվա, թե ամեն ինչ հասցնելու միակ եղանակը մի քանի Երկվորյակի բաժանվելն է: Բարեբախտաբար, իրավիճակը ձեզանից նման զոհողություններ չի պահանջի, չնայած՝ որոշակի ջանքեր պետք է գործադրեք: Շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք ձեզ կհաջողվի ճիշտ դնել առաջնահերթությունները:

Արժե առանձնացնել ամենակարևոր գործերը՝ օրվա առաջին կեսին դրանց վրա կենտրոնանալու համար: Ավելի ուշ հանգստի կարիք կունենաք: Լսեք ինքներդ ձեզ. երբեմն ավելի օգտակար կլինի դադար վերցնելն ու շունչ քաշելը, քան ուժասպառ լինելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսն արժե օգտագործել ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Գումարին, արժեքավոր իրերին ու նյութական բարեկեցությանը վերաբերող հարցերում ձեր ինտուիցիան բացառապես հստակ հուշումներ կանի: Նշանի որոշ ներկայացուցիչներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն:

Հետո աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության մասին բանակցությունների հրաշալի ժամանակ կգա: Հավանական են առաջարկներ, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա: Աշխատեք չխառնել գործնական ու անձնական հարաբերությունները, քանի որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք կասեք այն, ինչ մտածում եք, և հաճախ չեք անհանգստանա այն մասին, որպեսզի ավելի մեղմ ձևակերպումներ գտնեք: Հազիվ թե շրջապատողները մեկ ուրիշին ներեին նման բանը, բայց ձեր բախտը կբերի: Ավելին, ձեր ուղղախոսությունը լավ տպավորություն կթողնի նրանց վրա, որոնց դուր գալն այնքան էլ հեշտ չէ: Հնարավոր է, հենց դրա շնորհիվ ազդեցիկ համախոհներ ձեռք բերեք, որոնց աջակցությամբ էլ շուտով մեծ հաջողությունների կհասնեք:

Նշանի որոշ ներկայացուցիչներ այսօր ոչ միայն հուսալի համախոհներ, այլև նոր ընկերներ ձեռք կբերեն: Հավանական են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է բանակցությունների, կարևոր հարցերը քննարկելու համար: Եթե անհրաժեշտ է ինչ-որ մեկին համոզել ձեր ճշմարտացիության մեջ, գտեք այդ մարդու հետ այսօր շփվելու ձևը: Դուք ինքներդ էլ կզարմանաք, թե ինչ արագ նա ձեր համախոհը կդառնա: Չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ սիրային պատմության սկիզբը. այստեղ ամեն ինչ կախված կլինի ձեր ցանկությունից:

Օրվա երկրորդ կեսը հարմար է հանգստի ու զվարճանքների համար: Հաճելի կլինի ընկերներին հանդիպելը կամ նրանց ձեզ մոտ հյուր կանչելը: Ձեզ մոտ հրաշալի կստացվի տոներ կազմակերպելը, նույնիսկ եթե դրանց համար առիթ չլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է շփումների համար: Դժվար չի լինի օգնականներ ու համախոհներ գտնելը, նոր ծանոթների հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը: Ձեր գաղափարները շատերին կոգեշնչեն, ձեր անձնական հմայքն էլ ոչ ոքի անտարբեր չի թողնի: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը:

Հավանական են տնային խնդիրներ, օրինակ՝ կարող է փչանալ կենցաղային տեխնիկան: Կարգուկանոն հաստատելու համար ծախսերի կարիք կլինի: Նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված են լինելու չծրագրված ծախսեր անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաճելի հանդիպումների ու հետաքրքիր զրույցների օր է: Այն հարմար է ապագայի ծրագրերը քննարկելու, ինչպես նաև համատեղ գործողություններին ու համագործակցությանը վերաբերող հարցերը քննարկելու համար: Չի բացառվում՝ նոր համախոհներ գտնեք, որոնց աջակցությունը ձեր առաջ նոր հնարավորություններ կբացի:

Հավանական են դրամական մուտքեր, ինչպես նաև հաջող գործարքներ ու գնումներ: Նշանի ամենահնարամիտ ներկայացուցիչները եկամուտների նոր աղբյուր կգտնեն կամ կմտածեն, թե ինչպես կարելի է նախասիրության միջոցով փող աշխատել: Օրվա երկրորդ կեսը հրաշալի է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց հետ նախկինում ընդհանուր լեզու չէիք գտնում. հիմա պայմանավորվելը հեշտ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հրաշալի օր է նոր գործերի համար: Կկարողանաք դրանցում արագ հաջողությունների հասնել: Այդ հարցում կօգնեն հնարամտությունն ու երևակայությունը: Ձեր մոտեցումը հաճախ կզարմացնի շրջապատողներին, բայց հազիվ թե ինչ-որ մեկը վիճի, որ հենց դրա շնորհիվ դուք գլուխ կհանեք նրանից, ինչը ուրիշների ուժերի սահմաններում չի եղել:

Օրը հարմար է ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար: Կատակներ և ուրախություն շատ կլինի, բայց դա չի խանգարի լուրջ հարցերի կառուցողական քննարկմանը: Դուք հեշտությամբ կզգաք զրուցակցի տրամադրությունը, մոտեցում կգտնեք նույնիսկ նրանց, ովքեր այնքան էլ բարյացակամ տրամադրված չեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Նոր գաղափարներ շատ կլինեն, իսկ դրանցից օգուտ՝ քիչ: Դուք չեք շտապի մտածելուց գործողությունների անցնել, կնախընտրեք հետևել իրադարձությունների զարգացմանը, այլ ոչ թե տեղի ունեցողի պատասխանատվությունը ստանձնել: Դա լավագույն մոտեցումը չի լինի, հետո կզղջաք, որ ավելի վճռական չեք եղել:

Ներդաշնակ կլինեն մտերիմների հետ շփումները, հավանական են անակնկալներ, այդ թվում՝ սիրային անակնկալներ: Հեշտությամբ կկռահեք ձեզ համար թանկ մարդկանց ցանկություններն ու երազանքները: Որոշ Այծեղջյուրներ կկարողանան իսկական հրաշք կազմակերպել սիրելիների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ բան հնարավոր կդառնա նպատակասլացության ու համառության շնորհիվ, որոնք այսօր կդրսևորեք: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե երբ է պետք արագ գործել, իսկ երբ է օգտակար դադար վերցնելը, մյուսներին նախաձեռնող լինելու հնարավորություն տալը:

Դուք կգտնեք գործնական կապերը ամրապնդելու և այն մարդկանց աջակցությունը ստանալու ձևը, որոնցից շատ բան է կախված: Դուք չեք խաբի ոչ ձեզ և ոչ էլ մյուսներին, կնկատեք այն, ինչին մյուսներն ուշադրություն չեն դարձրել և կնախընտրեք ուղիղ խոսել այն մասին, ինչը ձեզ հուզում ու անհանգստացնում է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին տարաձայնություններից դժվարությամբ կխուսափեք: Հավանական են վեճեր նույնիսկ նրանց հետ, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում: Ամեն անգամ չի հաջողվի հարթել սուր անկյունները, չնայած՝ դուք շատ կփորձեք: Անտեղի կհիշվեն հին վիրավորանքները, և դա նույնպես օգուտ չի տա հարաբերություններին:

Արժե կենտրոնանալ այն գործերի վրա, որոնցում ամեն ինչ միայն ձեզանից է կախված: Այդպես ավելի մեծ կլինեն հաջողության հասնելու շանսերը: Այսօր կարող եք ուղևորություններ ծրագրել: Պայմանների փոփոխությունն օգուտ կտա, կոգեշնչի ու կուրախացնի: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք նման չեն լինի նրանց, որոնց հետ նախկինում ընկերություն եք արել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Ո՞վ կկատարի Իրանի ԱԳ նախարարի պարտականությունները Հրազդանում մարդիկ էին uպանվել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայտնի են Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հուղարկավորման արարողության օրը և վայրը Պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպելու Եկեղեցու թեմակալ առաջնորդի հետ․ Մարության Նիկոլականների վախը գնալով խորանում է Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդին՝ նախագահ Ռաիսիի մաhվան կապակցությամբ Շառլ Միշելը ցավակցել է Իրանի գործիչների մահվան առթիվ Վազգեն Մանուկյանը ցավակցել է Իրանին Փորձագետներն ուղղաթիռի կործանումը ահաբեկչություն են որակելՍահմանազատման սյուները տեղադրվել են Կիրանցի բնակիչ Մհերի այգում, երբ բոլորը քնած են եղել Կիրանցում վաղ առավոտյան սահմանային սյուներ են տեղադրել Իրանի նախագահի և ԱԳ նախարարի վերջին լուսանկարն ուղղաթիռից Իրանում համազգային սուգ է հայտարարվել Իրանի առաջին փոխնախագահը ստանձնել է երկրի գործադիր պարտականությունները Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանում նախագահական ուղղաթիռի կործանման կապակցությամբ Իրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Սերգեյ Լավրովը ցավակցել է Իրանին Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ավտոշարասյունը Երևանից շարժվել է սահմանազատվող Կիրանց (տեսանյութ) Բագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին (տեսանյութ) Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Ոստան գյուղում hրազենով մարդ էր uպանվել․ նոր մանրամասներ Կասկադյորական վթար՝ Զովունիում. «Hyundai»-ը բախվել է «Mercedes»-ին, «Jeep»-ին, փլուզել տան քարե պարիսպը. վիրավnր կա Ջուր չի լինի Մետրոյի կայարաններում նոր անցակետեր և նոր համակարգ են տեղադրվել․ մեկ ամսում լրիվ կվերջացնեն Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել էկվադորի հետ. պատմության այս օրը ( 20 մայիս)Ինչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ)Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդnւ այրված մարմին (լուսանկար) Ոստիկանական ուժերը սահմանազատվող Կիրանցում (լուսանկարներ) Քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկել Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնելու է Դոհա Իրանի նախագահի վերջին կադրերը՝ ուղղաթիռի՝ կործանումից մեկ ժամ առաջ (տեսանյութ) Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումըՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Զորակցում եմ ԻԻՀ կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին․ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հրապարակվել է Իրանում կործանված ուղղաթիռի ուղևորների նախնական ցուցակը․ նոր լուսանկարներ Հայտնի է՝ ո՞վ կիրականացնի Իրանի նախագահի լիազորությունները Հրապարակվել են կադրեր` Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից (տեսանյութ) Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռի վթարի հետևանքով․ նոր կադրեր Ձեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ Հայրապետյան «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը ԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ) Միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին․ «Դիտմա՞մբ ես եկել» Փոփոխություններ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի կարգում Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ Ռուսաստանը կթաղի Հայաստանում ռուսաֆոբիա սերմանելու ծրագրերըՂազախստանում կայացած Բայրամովի ու Միրզոյանի բանակցությունները ձախողվել ենՇառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ տեղի կունենա Երևանում ԱԱԾ-ն զգուշացնում է«Չափդ արա»․ հրմշտոց ոստիկանի և պատգամավորների միջև (տեսանյութ)BP-ն Ադրբեջանում նավթի արդյունահանումը կրճատել է
Ամենադիտված