ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի մետրոյում տղամարդն ինքնասպանության փորձ է կատարել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հոկտեմբերի 14-ի երեկոյան Բաքվի մետրոպոլիտենում երթեւեկությունը 10 րոպեով կանգնեցվել է «Քյորօղլու» կայարանում տեղի ունեցած միջադեպի պատճառով: ԱՊԱ-ն հայտնում է, որ մի երիտասարդ ցատկել է ռելսերի վրա եւ վազել թունել:

Նրա կյանքին սպառնացող վտանգի հետ կապված դադարեցվել է հոսանքի մատակարարումը, որից հետո ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է երիտասարդին հայտնաբերել եւ ձերբակալել: Նա Ղազախի շրջանի 22-ամյա բնակիչ Սամիր Ասլանովն էր:

Նրա խոսքով՝ ինքը մի վայր է փնտրել մենակության մեջ մտորելու համար: Նախնական տեղեկություններով՝ երիտասարդը ռելսերի վրա էր ցատկել անձնական ապրումների պատճառով: Փաստով հետաքննություն է կատարվում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular