Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

46-ամյա կինը 54 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ է հափշտակել. նա բերման է ենթարկվել

Օգոստոսի 12-ին, ժամը 9-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ ստացվեց. րոպեներ առաջ թիվ 54 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ էին հափշտակել, որի մեջ փող, անձնագիր ու կուտակային քարտեր էին: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվության ծառայությունից։

Դեպքից ժամեր անց գողությունը բացահայտվեց: Ժամը 16-ի սահմաններում իրավապահները Գայի պողոտայից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին Բուզանդի փողոցի 46-ամյա մի բնակչուհու:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավված է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

website by Sargssyan