Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրությանը համախմբելու օրակարգով Սերժ Սարգսյանը թարմություն է հաղորդում ատելության մթնոլորտի գերին դարձած քաղաքական դաշտին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեզանում նորություն չէ, որ շարունակվում է հասարակության տարանջատումը տարբեր բևեռների։ Այս գործընթացը սկսվեց նրանից, երբ գործող իշխանությունները իրենց քաղաքականության հիմնական հենսայուներից մեկը դարձրին հանրությանը սևերի ու սպիտակների բաժանելու գործելակերպը։

Եվ ահա, տևական ժամանակ է, ինչ երկրի հանրային և քաղաքական կյանքում ատելությունն ու թշնամանքը գերիշխում են։ Իսկ իշխանությունների այս գործելակերպը որոշակի արդյունքներ ունենում է, քանի որ սրանով նրանք փորձում են ուղղորդել հանրության ներքին դժգոհությունները իրենց ցանկալի ուղղությամբ։

Եվ այս առումով պատահական չէ, որ իշխանությունները ամեն մի լուրջ թեմայի շուրջ քննարկումների ընթացքում հարցը տեղափոխում են ներկայի և նախկինի հակադրության դաշտ՝ դրանով սևացնելով անցյալը։ Սակայն ուշագրավ է, որ այս անառողջ մթնոլորտում նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, տևական ժամանակ լռություն պահպանելով, փորձում էր հեռու մնալ այս արհեստական դիսկուրսից։

Այնուամենայնիվ, քաղաքացիներն այսօր ականատես են լինում, թե ինչպես է օրեցօր վատթարանում երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, իսկ համավարակի դեմ պայքարը մեծ հաշվով ձախողվել է, և իշխանությունների կողմից ամեն ինչ անցյալի վրա գցելու գործելակերպը սկսել է չաշխատել։

Թերևս առկա իրավիճակը պայմաններ ստեղծեց, որպեսզի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես գա հանրությանն ուղղված տեսուղերձներով։ Եվ այս առումով երրորդ նախագահի խոսքում շատ հետաքրքիր մեսիջեր կային։

Սերժ Սարգսյանն իր խոսքում ընդգծեց, որ չի կարող վերադարձ լինել անցյալին։ Այսինքն՝ սրանով վերջինս փորձում է հանրությանը հասկացնել, որ գործող իշխանություների այն թեզը, որ եթե իրենք հեռանան, ապա կգան նախկիններն ու նախկին վիճակը կվերականգնվի, արհեստական է, և անցյալին իր դրսեւորումներով վերադարձ չի լինելու։

Սարգսյանը փաստացի կարևորեց անցյալի սխալներից եւ թերություններից հետևություններ անելու անհրաժեշտությունը, քանի որ առանց անցյալը ճիշտ պատկերացնելու անհնար է հասնել լավ ապագայի: Եվ ընդհանրապես, անցյալը մերժելով՝ չենք կարող արդյունքներ ունենալ, իսկ նորանկախ Հայաստանի պատմությունը չի կարող սկսվել 2018 թվականի ապրիլից։

Երրորդ նախագահի մյուս կարևոր ուղերձը վերաբերվում էր եղած ռեսուրսները կենտրոնացնելուն և հանրությանը, բոլոր կարող ուժերին ու անհատներին համախմբելու անհրաժշտությանը։ Ներկայումս հասարակական և քաղաքական շրջանակների հատկապես իշխանական ու իշխանամերձ շրջանակների կողմից հանրությանը համախմբելու անհրաժշետությունը չի դիտարկվում առաջնահերթությունների շարքում, նրանք փորձում են միայն սեփական նեղ շահերն առաջ տանել։

Եվ հասարակությանը, բոլոր կարող ուժերին ու անհատներին համախմբելու օրակարգով երրորդ նախագահ Սարգսյանը կարծես թե նոր թարմություն է բերում ատելության մթնոլորտի գերին դարձած քաղաքական դաշտի համար։ Իսկ սա հուշում է, որ Սերժ Սարգսյանին ու նրա գլխավորած կուսակցությանը մենք, ամենայն հավանականությամբ, առաջիկայում տեսնելու ենք ակտիվ քաղաքական զարգացումների կիզակետում։

Արթուր Կարապետյան

«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»«Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ ՀարությունյանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԻրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցերԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն էՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ ԱռաքելյանԱյս պահին շարունակվում է ակցիան . Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ)Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ«Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ)Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համարՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման ԹաթոյանԱպրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի մասին. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ LE FIGARO պարբերականինՀայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարարՏավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ ԿոնջորյանՎարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է»Խորհրդարանական ընդդիմություն, կյանքում առաջին և վերջին անգամ ձեզ եմ դիմում մանդատները դնելու կոչով. Վարուժան ԲաբաջանյանԱրգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը ՀայաստանԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, ՀՀ-ն՝ սահմանազատման հետ կապված ռիսկի նվազեցումՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել. Արցախի ԱԺX-69 թևավոր հրթիռԴավիթ Տոնոյանն իր գործին առաջին անգամ քաղաքական գնահատական է տալիս. ինչո՞ւ ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակըG7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղությանՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակըԱՄՆ-ն ներգրավված չէ որևէ հարձակողական գործողությանը. Բլինկենը՝ Իրանին հարվածի մասինՓաշինյանի լեգիտիմությունն օր օրի անկում է ապրում. Բոզոյանը՝ Freedom House-ի զեկույցների մասինՀայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետը երկարաձգվել էՈստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը պայթուցիկ սարքով փակվել էր Փարիզում Իրանի հյուպատոսարանումՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել էԽոշոր հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Հայկ Հարությունյանը 50 օր պայքարեց ապրելու համար,բայց այդպես էլ չփրկվեցԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է Արտակարգ իրավիճակ․ վարդանաշենցիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհըՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից
Ամենադիտված