ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանին թուլացնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրականացվող ցանկացած քայլ, որն ուղղված կլինի քաղաքական ու հասարակական գործչին թուլացնելուն, դատատապարվելու է ձախողման, քանի որ դրանց հիմքում որևէ լուրջ և հիմնավոր փաստարկներ չկան: Եվ որքան էլ իրավապահ մարմինները փորձեն տարբեր անձանց վրա ճնշումներ գործադրելով, այսպես ասած՝ ապացույցներ կորզել, միևնույն է դրանք չի հաջողվելու կապել Գագիկ Ծառուկյան անձի հետ, քանի որ նա լինելով կուսակցության առաջնորդ այն ղեկավարել է դեմոկրատական սկզբունքներով: Եվ տեղական կառույցների ղեկավարները իրենք են կազմակերպել բոլոր գործընթացները, իսկ թե դրանք ինչ սկզբունքներով են իրականացվել և ընթացել Ծառուկյանը տեղյակ չէ:

ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը մասնատելու փորձերը ևս չեն կարող թուլացնել կուսակցության դիրքերը, քանի որ, անկախ ամեն ինչից, այն եղել և շարունակում է մնալ կուռ և համախմբված: Իսկ խմբակցությունից մեկ-երկու պատգամավորի դուրս գալը հակառակ իշխանությունների սպասելիքներին, է՛լ ավելի կամրացնի խմբակցությունը ներսից:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular