Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Դիեր են հայտնաբերվել

Հուլիսի 31-ին, ժամը 08։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 56ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջփրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Ոսկեհատ Գ․-ի դին (ծնված 1949 թ․)։ *** Հուլիսի 30-ին, ժամը 17։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շինարարների փողոցի թիվ 10/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջփրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել Ալբերտ Գ․-ի (ծնված 1954 թ․) դին։

website by Sargssyan