Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Կնոջ դի է հայտնաբերվել

Հուլիսի 31-ին, ժամը 08։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 56ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Ոսկեհատ Գ․-ի դին (ծնված 1949 թ․)։

 

website by Sargssyan