ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդների բարեկամություն» միջազգային մրցույթ-փառատոնը մշակութային համագործակցության փայլուն օրինակ է

ՄՇԱԿՈՒՅԹ

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը (Հայաստան) և «Տերամեդիա» ՀԿ (Իսրայել), Հայաստան-Իսրայել-Վրաստան մշակութային համագործակցության շրջանակում` ս. թ. ապրիլի 3-29-ը անցկացնում են «Ժողովուրդների բարեկամություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-փառատոնը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մրցույթ-փառատոնն անցկացվում է 3 անվանակարգով՝ «Պարարվեստ», «Երգեցողություն», «Երգչախմբային արվեստ»:

Մասնագիտական հանձնաժողովների կազմում ընդգրկված են արվեստի ճանաչված գործիչներ՝ Նորայր Մեհրաբյանը (Հայաստան), Հովհաննես Դիվանյանը (Հայաստան), Հովհաննես Խաչիկյանը (Հայաստան), Դավիթ Ղազարյանը (Հայաստան), Ելենա Բարսեգովան (Վրաստան), Յաէլ Գորոխովսկայան (Իսրայել), Սու­սաննա Մարտիրոսյանը (Հայաստան), Կարինե Առաքելյանը (Հայաստան), Մհեր Մեսրոպյանը (Հայաստան), Մարիամ Աբուլաձեն (Վրաստան), Վլադի Բլայբերգը (Իսրայել), Նոդար Ռավիան (Վրաս­տան), Վիլլի Վայները (Հայաստան), Եկատերինա Եգորովան (Ուկրաինա):

Հայաստանյան նախընտրական փուլն անցկացվել է ապր իլի 3-4-ը, Երևանում, որին մասնակցել են 38 պարային համույթ, 10 մենակատար, 46 անհատ կատարող, 9 երգչախումբ և վոկալ համույթ: Հայաստանից եզրափակիչ փուլ անցել են 7 պարային համույթ, 5 մենակատար, 23 անհատ կատարող, 3 երգչախումբ և վոկալ համույթ:
Վրաստանի և Իսրայելի նախընտրական փուլը կայացել է ապրիլի 25-ին, Թբիլիսիում: Վրաստանը և Իսրայելը ներկայացել են ավելի քան 150–ական մասնակցով:
Մրցույթ-փառատոնի շրջանակում` ապրիլի 27-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում կիրականացվի Ֆլեշ մոբ՝ մասնակից խմբերի ներգրավմամբ: Մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը կկայանա ապրիլի 28-ին, Երևանի պարարվեստի պետական քոլեջում և Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում: Նույն օրը` ապրիլի 28-ին, ժամը 20:00-ին, Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում տեղի կունենա մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխության արարողությունը:

«Ժողովուրդների բարեկամություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-փառատոնի Գալա-համերգը կկա­յանա ապրիլի 29-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Ապրիլի 26-ին, ժամը 15: 00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահի, մամուլի սրահում, «Ժողովուրդների բարեկամություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-փառատոնին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին` ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլիա Նիկոյանը, «Ժողովուրդների բարեկամություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-փառատոնի և «Տերամեդիա» ՀԿ տնօրեն Նելլի Դինովեցկին (Իսրայել), Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանը, մրցույթ-փառատ ոնի գեղարվեստական ղեկավար Յաէլ Գորոխովսկայան (Իսրայել), Երևանի պարարվեստի պետական քոլեջի գեղարվեստական ղեկավար, «Պարարվեստ» անվանակարգի հանձնաժողովի անդամ Հովհաննես Դիվանյանը, մրցույթ-փառատոնի երաժշտական ղեկավար Վլադի Բլայբերգը (Իսրայել):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular