Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Մի տրվեք սադրանքներին․ Կիևի հայկական և ադրբեջանական համայնքների երիտթևի ներկայացուցիչների կոչը (տեսանյութ)

Վերջին օրերին աշխարհի տարբեր երկրներում հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ են տեղի ունենում այն բանից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ իրականացրին և լարվածություն առաջացրին Տավուշի սահմանային գոտում։ Այս կապակցությամբ, Կիևի հայկական և ադրբեջանական համայնքների երիտթևի ներկայացուցիչները հանդես են եկել կոչով՝ դադարեցնել բռնությունները, չտրվել սադրանքներին ու կանգնեցնել նրանց, որոնք սադրում են այդ անկարգությունները:

 

«Ես դեպքի վայրում եմ եղել, ոչ մի հայ էլ չկար այնտեղ, հայտնի չէ, թե ում հետ է կռիվը եղել: Հնարավոր է՝ նույնիսկ ուկրաինացու, ադրբեջանացու հետ»,- ասում է ուկրաինաբնակ ադրբեջանցի երիտասարդը և շեշտում՝ Ադրբեջանում դեղին մամուլն ավելի շատ է, քան «նորմալ» լրագրողները:

Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ․com-ի տեսանյութում

website by Sargssyan