Վարչապետը հանձնարարել է դպրոցներում արմատախիլ անել «մոր ու աղջկա» մաֆիան
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀանրակրթական դպրոցներում ղեկավարության ընտրությունների վրա չպետք է ազդեն ազգակցական կապերն ու շահերի բախումը: Հոկտեմբերի 13-ին Հայաստանի կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարությանն ու մարզպետերին, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետին հանձնարարեց 7 օրվա ընթացքում ընտրությունների այնպիսի մեխանիզմ ներկայացնել, որը կբացառի ծանոթի միջոցով նշանակումները:
«Օրինակ՝ մայր ու աղջիկ նույն դպրոցում են: Կամ այլ օրինակներ, որոնք մասին գիտեք: Պարզապես հարկավոր է տարբերակել, թե որ նշանակումներն են օբյեկտիվ, որոնք՝ սուբյեկտիվ»,- նշել է Կարապետյանը: