ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիմորդներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ԳԹԿ շենքի մոտ (ուղիղ)

ՎԻԴԵՈ
 

Բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգից բողոքող դիմորդներն ու նրանց ծնողներն այսօր՝ հուլիսի 21-ին բողոքի ակցիա են իրականացնում ԳԹԿ շենքի մոտ։

«Հանձնել եմ քննություն Հայոց պամություն առարկայից, ստացել եմ 15.75, հայտումս եղած 9 հնարավոր ֆալկուլտետներից մեկից (իրավագիտություն) բացի, մնացած բոլոր տեղերում հավաքածս բալը ամենաքիչը 20 հոգու բալից (տեղ կա նույնիսկ 40-50) բարձր է, բայց ես ընդունվել եմ նշածս վերջին տեղում, այնինչ նշածս նույնիսկ 4-րդ տեղում 5 հոգի ընդունվել են 7.5 բալով:

Երկու օր է՝ զանգում եմ թեժ գիծ, մի շարք հարցերիս պատասխանները ստանալու համար, ավաղ չկա ոչ մի հիմնավոր պատճառ, այսօր ասացին` «գնա ԳԹԿ-ի հանձնաժողով, իրենք քո հարցին լուծում կտան», ուրեմն հանձնաժողով ասվածը մեկ մարդ է, որը լսելով հարցերը միայն ասում է «դե մենք ինչ անենք, հո մենք չենք ընդունել էտ օրենքները».

Մեզ չեն թողել այլ տարբերակ, չկա մեկ իրավասու անձ (պաշտոնյա), որը պատրաստ է լսելու իմ պես հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդկանց: Մեզ մնում է համախմբվել, մենք ենք մեր խնդրի լուծողը: Ամեն ինչ սկսվում է կրթությունից»,- ասված է նրանց տարածած հայտարարության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular