ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Պարզվում է՝ երեխային ապտակել է ոչ թե դաստիարակը, այլ...

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարինա Բաղդագյուլյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Երեխային ապտակելու մասին տեսանյութ էր տարածվել: Բոլորը հայհոյում էին ապտակող կնոջը՝ կարծելով դաստիարակչուհին է: Պարզվեց՝ երեխայի մայրն է: Պարզվեց՝ այդ մամայի նկատմամբ քրեական գործ է հարուցվելու:

Եթե այդպես է՝ քրեական գործեր հարուցեք Հայաստանի մամաների կեսից ավելիի նկատմամբ: Քրեական գործ հարուցելով օգնելո՞ւ եք այդ երեխային: Էդ երեխան տառապելու է, երբ սկսեն իր մորը տանել-բերել բաժին, չի բացառվում՝ ձերբակալեն:

Ուզո՞ւմ եք օգնել երեխաներին՝ օգնեք բարելավել երկրի սոցիալ-մշակութային կյանքը: Այդ մայրերը չեն գիտակցում, որ երեխային մի մուշտի տալը վատ բան է: Նրանց համար դա դաստիարակության մեթոդ է:

Օգնեք բարձրացնել հայոց մայրերի գիտակցությունը: Դատուդատաստանով էդ հարցը չի լուծվելու: Հայտնի անեկդոտի պես՝ միայն թղթատարությունն է ավելանալու:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular