Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխող կուսակցությունը չկարողացավ իր շարքերից ընտրել նոր վարչապետին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտը կարծես բաժանված է միմյանց հետ կապ չունեցող երկու զուգահեռ իրականությունների մեջ։ Մի կողմից՝ երկրում փոխվում է վարչապետ, որը համենայն դեպս արտաքուստ կտրուկ կադրային քաղաքականություն է իրականացնում և ազատվում այնպիսի օդիոզ պաշտոնյաներից, ինչպիսին էր Սյունիքի մարզպետը։ Բովանդակային առումով, անշուշտ, երաշխիքները մեծ չեն, որ նման կադրային քաղաքականությունը կարող է որակական ու բովանդակային փոփոխություններ բերել վարչակարգի գործունեության տրամաբանության մեջ, քանի որ Հայաստանը շարունակում է մնալ շատ փոքր օղակի կողմից ղեկավարվող կիսաավտորիտար համակագի մեջ։

Չնայած սրան՝ վերջին շրջանում նոր վարչապետի վարքագիծը որոշակի թարմություն և երբեմն էլ դրական տեղաշարժի հույսեր է արթնացրել առնվազն հասարակության որոշ հատվածների մոտ։ Անշուշտ, քաղաքական իրողությունների մասին դատելիս այնքան էլ տեղին չեն հույս, ոգևորություն կամ խանդավառություն ձևակերպումնները, սակայն հենց դրականի նկատմամբ որոշակի հույսերից է ծնվում իշխանության նկատմամբ հասարակական վստահությունը։ Վերջինիս պակասն ի դեպ զգալի էր հայաստանյան բոլոր իշխանությունների, ընդդիմության ու քաղաքական գործընթացների նկատմամբ։ Այս իրավիճակում թեկուզ փոքր բեկումն ինքնին բերում է հասարակական-քաղաքական իրականության որակական փոփոխության։

Սակայն, ինչպես տեսանք ՏԻՄ ընտրություններում և վերջին օրերի իրադարձություններում, վարչակարգը հերթական անգամ ասպարեզ է իջեցնում տարատեսակ ժամկետանց քաղաքական գործիչների ու կուսակցությունների, որոնց հիմնական գործառույթը հասարակական ապակողմնորոշումն է, քաղաքական խարդավանքն ու առևտուրը։ Նմանատիպ քաղաքական ուժերն ու գործիչները որոշակի ռեսուրսների հաշվին կարողանում են իրենց շուրջ մոբիլիզացնել հասարակական ինչ-ինչ խմբերի, ինչպես նաև բեկել ընդդիմադիր տրամադրությունների բևեռացման գործընթացը։ Նմանատիպ ուժերի ու անհատների գործունեությունը շատ մեծ դժվարությամբ կարող ենք համարել քաղաքական, սակայն այդ գործունեության հետևանքները միանշանակ քաղաքական են և բխում են վարչակարգի շահերից՝ երկրում ընթացող քաղաքական անցուդարձերը պահելով վարչակարգի կանխատեսելիության սահմաններում։

Նման իրականության արդյունքը հերթական անգամ դառնում է այն, որ Հայաստանը դեպի 2017-ի խորհրդարանական ընտրություններ և խորհրդարանական համակարգ գնում է այսպես կոչված ֆեյք կուսակցություններով ու գործիչներով, հեղհեղուկ քաղաքական դաշտով զուտ իրավիճակային քաղաքական օրակարգերով։ Այստեղ պետք է շեշտել, որ նման պայմանները, չնայած շատ ավելի ծանր հարված են հասցնում մաքուր և հրապարակային քաղաքականության հայեցակարգերի ձևավորմանը, միևնույն ժամանակ, հստակ վտանգներ են պարունակում նաև վարչակարգի համար, քանի որ վերջինս նույնպես սպառում է իր ներուժն ու ռեսուրսները և լճանում։ Թերևս նաև հենց այս լճացումն էր պատճառը, որ իշխող կուսակցությունը չկարողացավ իր շարքերից ընտրել նոր վարչապետին։ Սակայն սա արդեն այլ դիտարկման թեմա է։

Աղասի Մարգարյան

 

Արտակարգ իրավճակ․ վարդանաշենցիկ փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհըՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Հայերն ու ադրբեջանցիները մնացել են կողք կողքիՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վարդան Պետրոսյանը Մոսկվայում կներկայացնի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ 20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցումԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»Ոսկեպարցիները կասեցրել են մի ամբողջ պետության անկումը. Սուրեն ՊետրոսյանՈսկու գինն աճել է Լավ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համարԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանի իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ․ Տիգրան ԱբրահամյանԳործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից61-ամյա Եղիսապետ Տ․-ն մահացել է«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներինՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Իրանը հայտարարել է, որ մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել 11 ժամ գազ չի լինի Ռուբլին ու դոլարը ավելի էժանացանԻ՞նչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՌուսաստանում ինքնաթիռ է կործանվել «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացումՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-ի նիստ․ քննարկել են ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերող հարցերԹուրքիայում 2-րդ ուժգին երկրաշարժն է գրանցվելՎրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր
Ամենադիտված