Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ». Արտակարգ դրություն երկրի ներսում եւ սահմաններին․ ինչ իրավիճակ էր ներքաղաքական կյանքում

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում երեկ` հուլիսի 13-ին, արդեն չորրորդ անգամ երկարաձգվեց դեռ մարտի 16-ից Հայաստանում հաստատված արտակարգ դրությունը: Եվ մինչ Հայաստանը իր ներսում պայքարում էր անտեսանելի թշնամու դեմ, լարվեց իրավիճակը արդեն հայ-ադրբեջանական սահմանին, եւ, ներքին թշնամու դեմ պայքարելուց բացի, սկսվեց պայքար նաեւ արտաքին թշնամու դեմ: Գաղտնիք չէ, որ սահմանին լարվածության պարագայում ընթանում է նաեւ տեղեկատվական պատերազմ, որի մեջ երեկ հայտնվեց նաեւ Հայաստանը: Իսկ ի՞նչ իրավիճակ էր ներքաղաքական կյանքում։

Մի խումբ հավաքի փորձեր էր անում, խորհրդարանում ԲՀԿ-ն, արտախորհրդարանական ուժերից «Հայրենիք» եւ ՀՅԴ կուսակցությունները միասին պայքարում էին երկրում բողոքի ցույցերը թույլատրելու համար:
Այսինքն՝ ադրբեջանական կողմից սանձազերծած իրավիճակը նաեւ յուրօրինակ թեստ եղավ ինչպես իշխանությունների, ընդդիմության, այնպես էլ լրատվամիջոցների համար:

Շատ կայքեր՝ նույնիսկ ընդդիմադիր ուղղվածություններ ունեցող, մեծամասամբ սպասում էին ՊՆ պաշտոնական հաղորդագրությանը եւ միայն դա հրապարակում, սակայն եղան արկածախնդիրներ, որոնք Հայաստանի սահմանի աննախադեպ ռազմական գործողությունները մատուցեցին ադրբեջանական լույսի նորքո։

Այսպիսով, նկատենք, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո սա փորձաքար էր ինչպես հեղափոխական իշխանության, այնպես էլ ընդդիմության համար, սակայն փորձը չհաղթահարվեց, եւ ընդդիմության կողմից եղան բազմաթիվ շահարկումներ՝ ընդհուպ վարչապետի զինվոր որդու հիշատակմամբ:

Ի ուրախություն բոլորիս՝ հայկական բանակը կարողացավ լուծել իր առջեւ դրված քաղաքական խնդիրը՝ առանց մարդկային զոհերի` ի տարբերություն Ապրիլյան պատերազմի հանգուցալուծման՝ 800 հա «անպիտան տարածքների» կորստի գնով։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին ՀՀ ՊՆ-ն տեղեկացրեց, որ ադրբեջանական զինված ուժերը Տավուշի ուղղությամբ սկսել է հրետակոծությունը, որը շարունակվեց նաեւ մյուս օրը: Եվ, ահա, առաջին անգամ Հայաստանը սահմանային լարվածության մասով դիմեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որը պետք է երեկ արտահերթ նիստ անցկացներ, սակայն այն հետաձգվեց` որպես պատճառաբանություն նշելով, թե նոր տեղեկություններ են անհրաժեշտ այն անցկացնելու համար:

Միեւնույն ժամանակ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ ՀԱՊԿ բոլոր անդամները պետք է համաձայն լինեն հայտարարության տեքստին եւ միայն այն դեպքում, երբ ապացուցվի, որ սա հարձակում է եղել, հայտարարություն կլինի: «Դեռ պետք է ապացուցվի, որ սա հարձակում է եղել Ադրբեջանի կողմից, այլ ոչ թե սահմանային միջադեպ: Հենց փաստերի ուսումնասիրումն էր նիստի հետաձգման պատճառը»,-նկատեց նա: Թե, ի վերջո, ինչ դիրքորոշում կհայտնի ՀԱՊԿ-ը, դժվար է ասել, սակայն հայկական կողմի ներկայացված փաստերը կարող են շատ բան փոխել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քաղաքագետը բացահայտել է, թե հանուն Արևմուտքի հետ մերձեցման Ռուսաստանի մերժումը ինչով է սպառնում Հայաստանին Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» հաղթեց «Միլանին» և 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան Կիրանցի վարչական ղեկավարն ուզում է հրաժարական տալ․ հայտնի է պատճառը Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարումԱմերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ Թանկարժեք մետաղների գները նվազել են Կոչում և պաշտոն՝ 4 գյուղերը հանձնելու դիմաց «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան1994թ. ադրբեջանական յոթ ինքնաթիռներ հարվածել են Ստեփանակերտին. պատմության այս օրը (23 ապրիլ)Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնելԹշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Իրավիճակը՝ ԿիրանցումԱՄՆ-ում նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել ենԲռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Կայծակնային աճ՝ ռուբլու շուկայումՀայաստանում կարմրուկի դեպքերի թիվն աճել է․ նոր տվյալներ Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 23-ի համար «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» Մեքենան ընկել է գետը, 14-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էԱյսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ «Հրապարակ» Թայվանում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»«Ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ» հարցի պատասխանը ես չունեմ․ ՓաշինյանՀՀ-ն չի պատրասվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ ՓաշինյանՆիկոլ Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ և ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ․ Մեսրոպ ԱռաքելյանՎրաստանը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածություններըՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ այցելել է Խաչիկ համայնքՏավուշցիներից առաջ Փաշինյանի մոտ էին ԱԱԾ պետը, ոստիկանապետը, պաշտպանության նախարարըՀայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել․ ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարություններով ու գործողություններով և անգործությամբ․ Փաշինյանը՝ բրիտանական լրատվամիջոցներինՌուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղարԱվարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումըԱկանազերծման աշխատանքների շրջանակում պայթյուններ կլինեն. ՀՀ ՊՆՌուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից համապատասխանում է տարածաշրջանում առկա իրողություններին. Կրեմլ
Ամենադիտված