ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արդարություն» կուսակցությունը պահանջում է դադարեցնել «կիրթ Ալիևի» հետ վերելակային դիվանագիտությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի «Արդարություն» կուսակցությունն անդրադառնալով թուրք-ադրբեջանական տանդեմին հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Երբ չես դատապարտում Թուրքիայի նախագահ Էրդողանի որոշումը Սոֆիայի մայր տաճարը թանգարանից մզկիթ դարձնելու փաստը, երբ հայոց ցեղասպանությունը քաղաքակիրթ աշխարհը փորձում է ոչ թե դատապարտել, այլ Թուրքիայից դիվիդենտներ ստանալ՝ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը համոզված լինելով, որ իր բացարձակ հակահայկական վարքագիծը չի արժանանա միջազգային կառույցների համարժեք գնահատականին, ուժի կիրառման հոխորտանքից անցել է կոնկրետ գործողությունների ՀՀ-ի դեմ: Արցախի «Արդարություն» կուսակցությունը փաստում է, որ ներկայիս ՀՀ իշխանությունները պատշաճ չեն գիտակցում պահի լրջությունը և պահանջում է դադարեցնել «կիրթ Ալիևի» հետ վերելակային դիվանագիտություն վարելը, վերջ տալ սեփական կանանց սպիտակ զգեստներով և փամփուշտից զարդերով առաջնագիծ ուղարկելը և խաղաղություն մուրալը, հրաժարվել տարատեսակ «խաղաղության դեսպանների» Արցախ գործուղելու և «խաղաղության կոնցեպտ» մշակելու արատավոր երևույթից։ Արցախի «Արդարություն» կուսակցությունը պահանջում է ՀՀ իշխանություններից անել ամեն ինչ, անհապաղ վերադառնալու 2016 թվականի հունիսին Ս. Պետերբուրգում, Վիեննայում և Ժնևում ձեռք բերված պայմանավորվածություններին: Դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների նման պահվածքը, Արցախի «Արդարություն» կուսակցությունը միջազգային հանրությունից և հատկապես ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների ու ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներից պահանջում է կոշտ և իրավիճակին համարժեք գնահատականներ, քանզի 1991 – 1994թ.թ. պատերազմին միջազգային հանրության կողմից չտրված գնահատականի արդյունքը եղավ 2016 թվականի ապրիլը և առ այսօր շարունակվող դիվերսիոն ներթափանցման փորձերը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular