Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն այս հարձակումը նախապես էր պլանավորել. ունեն շուրջ 20 զոհ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այս պահին էլ Ադրբեջանը իր գործողություններն է շարունակում Տավուշի ուղղությամբ»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com - ի հետ զրույցում ասաց ռազմական փարձագետ Տիգրան Աբրահամյանը: Ինչպես նշեց փորձագետը, Ադրբեջանը որոշակի պարբերականությամբ ակտիվանում է, ապա որոշակի դադար վերցնում, հետո նորից ակտիվանում. «Մտահոգիչ է այն հանգամանքը, որ հրաձգային կամ խոշոր տրամաչափի գնդացիրներից բացի նաև դեռ երեկվանից հրետանի է կիրառվում, ինչը իրավիճակը առավել լարված է դարձնում »,- պարզաբանեց փորձագետը:

Ռազմական փորձագետը նկատում է, որ ադրբեջանական կողմը զինտեխնիկայի հիմնական կուտակումներն արել էր դեռ մի քանի օր առաջ. «Զինտեխնիկայի կուտակումներից խոսվում էր սոցիալական ցանցերում, քանի որ, ինչպես գիտենք, ադրբեջանական մամուլը գտնվում է իշխանության վերահսկողության ներքո: Իսկ վերջին օրերին նույնիսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հատուկ ցուցումներ էր իրականացնում սահմանամերձ շրջաններում այն մասին, որ տեխնիկայի շարժերի դեպքում արգելվում է դրանց նկարահանումը և Ադրբեջանը ամեն ինչ անում էր, որ այդ տեղեկատվությունը տեղ չգտնի մամուլում, որ այդ մասին Հայաստանը չիմանա»,- ընդգծեց փորձագետը:

Աբրահամյանը խոսեց նաև համացանցում երեկվանից լայն տարածում գտած ադրբեջանցիների տեսանյութերից, որում նրանք հավաքվել և բղավում էին «Ղարաբա՜ղ». «Ժամանակի ընթացքում Ադրբեջանի իշխանությունների հովանավորչությամբ ստեղծվել են որոշակի ազգայնական խմբեր, որոնց տարբեր փուլերում ադրբեջանական իշխանությունն օգտագործում է՝ միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ իրենց երկրում որևէ կերպ չեն համակերպվում այդ իրավիճակի հետ, ավելին՝ մարդիկ իրենց դրդում են ռազմական գործողությունների: Հիմա էլ նույնիսկն եթե իշխանությունները չհրահրեն, ապա կա որոշակի հանրային պահանջ, որպեսզի իշխանությունները ռազմական գործողություններում շատ ավելի ակտիվ լինեն»,- նշեց փորձագետը:

Ըստ մեր զրուցակցի՝ շնորհիվ ՀՀ ԶՈՒ- երի Ադրբեջանում կարող է ներքաղաքական լարված իրավիճակ ստեղցծվի. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեկվանից սկսած Ադրբեջանի գործողությունները հայկական կողմից շատ կոշտ կանխվել են և շատ կոշտ պատասխաններ են տրվել, դա լրացուցիչ խնդիրներ է առաջացնելու Ադրբեջանի իշխանությունների համար երկրի ներսում: Ամեն դեպքում ադրբեջանական իշխանությունների վրա կա ճնշում  և չի բացառվում, որ նրանք փորձելու են սահմանին տիրող ակտիվությունն ամեն գնով պահպանել: Ադրբեջանի տապալումը (մարդկային կյանքերի կորուստը, զինտեխնիկայի և տարածքների նոր կորուստը) լուրջ խնդիր է դառնալու երկրի ներսում»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

«ՀՀ ԶՈՒ- ն ոչնչացրել են թռչող սարք, ռազմական նշանակության մեքենա, դեռ այսքանն է հայտնի, բայց երկու կողմից էլ օգտագործվել է հրետանի և այս պահին բարդ է ասել, թե ինչ ծավալի և, թե ինչ տեխնիկա է ոչնչացվել, իսկ ինչ վերաբերում է զոհերի թվին, կարող եմ նշել, որ այս պահին Ադրբեջանում շուրջ երկու տասնյակ զոհ կա, ըստ մամուլում տարածված ինֆորմացիայի, բայց իզուր է ակնկալել, որ Ադրբեջանում ստույգ թվերը կներկայացվեն, որովհետև  մենք փորձ ունենք, որ Ադրբեջանը իրական թվերը չի ներկայացնում, և այս անգամ էլ բացառություն չէ»,- եզրափակեց ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը:

Ոսկեպարում այլ բան է խոսել, Կիրանցում և Բերքաբերում՝ մեկ այլ. Միհրան Մախսուդյանը՝ Նիկոլ Փաշինյանի այցի մասինԱրևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՀակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆՊենոպլաստ, կպչուն ժապավեն և առանց ղեկի. ինչի՞ց է պատրաստված ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքըԱնընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» կուսակցությունԻրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿԱրմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Հագել են ԱԱԾ աշխատակցի հագուստն ու արել իրենց գործը․ մանրամասներԼրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համարՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբանԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելՓաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՌԴ Պետդումայի նախագահը սատարում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենք ընդունելու Վրաստանի մտադրությունըՍամվել Վարդանյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքներից տեղեկություն չունենք. պաշտպան«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասինՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել ենԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներինԱրտակ Ալեքսանյանի տան բակում 2 արկ է ընկելԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի իշխանությանը․ ՌԴ Պետդումայի խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունըՏավուշցիները գիտակցում են, որ Փաշինյանը եկել էր իրենց գլխի տակ փափուկ բարձ դնելու. ՊետրոսյանԱյս խումբը չունի ռազմավարություն, սրանք միայն զիջում են, հանձնում և մտածում թե ինչպես արդարացնեն. ԽաչիկյանՌուսական զորախումբը հեռանում է Լեռնային Ղարաբաղից. ո՞րն է հապշտապության պատճառը Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց (տեսանյութ)Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած տղամարդկանց հայտնաբերել են. մանրամասներՎրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածելԱրտակարգ դեպք Պուշկին փողոցում. ի՞նչ է տեղի ունեցել (տեսանյութ)«Գլխավորն է՝ չանցնել սահմանը. Երևանը կարող է հրաժարվել Բաքվի հետ խաղաղության պայմանագրից» ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. ԶախարովաԵս չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Նոր նշանակումներ՝ Մայր ԱթոռումԱրցախի հիմնախնդրի կարգավորում, հայ պատանդների ազատ արձակում. ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդը», ներկայացվել են նպատակներըՍիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել ԱրարատումՄանկապղծության դեպք՝ Վարդենիսում. 13-ամյա աղջկա են բռնաբարելԱրտակարգ դեպք Հայաստանում. 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացունՄոսկվայում ադրբեջանցին, իրեն նկատողություն անելու համար, սպանել է տղամարդունՔաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետումՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Որ հիվանդությունների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինիՆոր օրենք՝ դպրոցականների համարԼավ լուր ԼՂ-ից տեղահանված ուսուցիչների համարStop_nikol ակցիան կառավարության շենքի դիմաց. այս պահին ընթանում է նաև կառավարության նիստը «Պրոթեզով մարդ է, խի՞ եք տանում»․ քաղաքացիները՝ ոստիկանին Նավթի գները նվազել են Նոր մանրամասներ 36 կգ ոսկու գողության մասովԱրցախցիներ, ո՞ւր եք, ինչո՞ւ չեք միանում ՃՏՊ մահվան ելքով
Ամենադիտված