Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծառուկյանի քաղաքական ակտիվացումը կլրացնի փոխադարձ հանդուրժողականության, ներքին համերաշխության և ապագայի նկատմամբ հավատի պակասը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Orer.am-ի հարցազրույցը ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանի հետ:

- Պարոն Պետրոսյան, որքան գիտենք՝ դեռ շարունակվում է Ձեր և ԲՀԿ նախագահի միջև առաջացած վեճը։ Ի՞նչ փուլում է գտնվում գործի քննությունը և ինչպես եք տեսնում վեճի ապագան, եթե կուսակցության ղեկին վերադառնա կուսակցության նախկին նախագահը։

- Վեճը դեռ գտնվում է առաջին ատյանի դատարանում, և Նաիրա Զոհրաբյանի անհետ կորած լինելու պատճառով արդեն երրորդ անգամ հետաձգվում է գործի քննությունը։

- Ո՞րն է պատճառը, որ նա չի ներկայանում դատարան։

- Երևի՝ ճիշտ կլիներ իրեն հարցնեիք։ Հավանաբար, զբաղված է Գյումրիում "գողական" ռազբորկաներով և ինչ-որ մարդկանց պապաներին պաստառ ուտացնելով։

- Իսկ Ծառուկյանի վերադարձի թեման Ձեզ չի՞ անհանգստացնում, և այդ դեպքում կշարունակեք՞ պնդել Ձեր հայցապահանջը։

- Իհարկե, չի անհանգստացնում։ Իմ պահանջը հիմնավոր է ու արդարացի, և անձանց փոփոխությունն ինձ չի կարող ետ պահել ճշմարտության ճանապարհից։ Իհարկե, խորապես համոզված եմ, որ կուսակցության ղեկը նորից վերցնելու դեպքում Ծառուկյանը ճշմարտությունն իմանալով՝ իր նախաձեռնությամբ կհարթի խնդիրը, որով և կհանգուցալուծվի վեճը։

- Պարոն Պետրոսյան, իսկ իբրև նախկին բհկ-ական, ինչպես՞ եք վերաբերում Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձի հարցին։

- Գիտեք, իմ կարծիքով Ծառուկյանից հետո ԲՀԿ-ն կուսակցապետ չի ունեցել՝ բառի իսկական իմաստով։ Այդ փաստն ընդունում են կուսակցական վերնախավում։ Բոլորն էլ հասկանում են, որ կուսակցության ներկայիս ղեկավարն զբաղված է իր հետ բացարձակապես կապ չունեցող գործով։ Այլ է խնդիրը, երբ նա իր զգացողությունների մասին սկսեց բարձրաձայնել վարչապետի փոփոխությունից հետո։ Ինքներդ դատեք,թե ինչու․․․ Իսկ իբրև իրավաբան, կասեմ, որ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու խնդիր, իբրև այդպիսին, չկա․․․ Նա չի հեռացել քաղաքականությունից։ Ինչպե՞ս կարող է քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը դուրս լինել քաղաքականությունից։ Ես կհամաձայնեի այդ մոտեցմանը, եթե նա վայր դրած լիներ պատգամավորի մանդատը,ինչը տեղի չի ունեցել։ Ծառուկյանը քաղաքականության մեջ է 2006 թվականից մինչ օրս՝ առանց մեկ ժամ դադարի։

- Այսինքն՝ ըստ Ձեզ, նա չի՞ հեռացել քաղաքականությունից։

- Ես գտնում եմ, որ նա ոչ թե հեռացել է քաղաքականությունից, այլ ժամանակավորապես դադարեցրել է ակտիվ քաղաքական քայլերը։ Ժամանակավոր դադարը հեռանալ չէ։ Անգամ ամենահետաքրքիր գիրքն ընթերցելիս՝ երբեմն դադար է հարկավոր։ Կրկնում եմ՝ իրավաբանորեն և քաղաքագիտորեն այդպիսի իրավիճակ հնարավոր չէ, երբ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը դուրս լինի քաղաքականությունից։ Ես "Ծառուկյանի վերադարձ" ասվածի տակ հասկանում եմ կուսակցության ղեկը նորից ընդունելը,այլ ոչ թե քաղաքականություն վերադառնալը, քանի որ նա իրավաբանորեն երբեք էլ չի լքել քաղաքականությունը։

- Ըստ Ձեզ, կա՞ նման վերադարձի հանրային հենարան։

- Կարծում եմ՝ այո։ Վերջին շրջանում այդ պահանջը հնչեցվում է տարբեր բնագավառի հայտնի մարդկանց կողմից: Շրջանների բազմաթիվ բնակիչներ խնդրում էին Ծառուկյանին հաղորդել ակտիվ քաղաքականությունը վերսկսելու իրենց խնդրանքը։ Ընդ որում՝ այդպիսի խնդրանքով հանդես էին գալիս նաև ոչ ԲՀԿ-ականները։

- Պարոն Պետրոսյան, Ծառուկյանի ակտիվացումը քաղաքական ներկա իրավիճակում ինչի՞ պակասը կլրացնի։

- Ծառուկյանի քաղաքական ակտիվացումը կլրացնի քաղաքականության մեջ փոխադարձ հանդուրժողականության, ներքին համերաշխության և ապագայի նկատմամբ հավատի պակասը։ Նրա վերադարձի հանրային թելադրանքն օր-օրի անկասելի է դառնում: Կարծում եմ՝ վերջին մեկուկես տարիների կյանքը ցույց տվեց, որ այդ պակասը լրացնելն "ամեն մեկի խելքի բանը չէ․․․

Դա կարող է և պետք է անի հենց ինքը՝ Գագիկ Ծառուկյանը…

Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Տավուշից պաշտոնապես սկսվեց սահմանազատումը, հրապարակվել է քարտեզ Սինդրիկ հավաքելու գնացած տղամարդը կորել էր․ ապա հայտնաբերվել Կովի կաթում առաջին անգամ թռչնագրիպ է հայտնաբերվել Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված. «Ժողովուրդ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում․ «Հրապարակ» 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը. «Ժողովուրդ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»«Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ ՀարությունյանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԻրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցերԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն էՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ ԱռաքելյանԱյս պահին շարունակվում է ակցիան . Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ)Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ«Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ)Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համարՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման ԹաթոյանԱպրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի մասին. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ LE FIGARO պարբերականինՀայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարարՏավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ ԿոնջորյանՎարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է»Խորհրդարանական ընդդիմություն, կյանքում առաջին և վերջին անգամ ձեզ եմ դիմում մանդատները դնելու կոչով. Վարուժան ԲաբաջանյանԱրգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը ՀայաստանԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, ՀՀ-ն՝ սահմանազատման հետ կապված ռիսկի նվազեցումՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել. Արցախի ԱԺX-69 թևավոր հրթիռԴավիթ Տոնոյանն իր գործին առաջին անգամ քաղաքական գնահատական է տալիս. ինչո՞ւ ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակըG7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղությանՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակըԱՄՆ-ն ներգրավված չէ որևէ հարձակողական գործողությանը. Բլինկենը՝ Իրանին հարվածի մասինՓաշինյանի լեգիտիմությունն օր օրի անկում է ապրում. Բոզոյանը՝ Freedom House-ի զեկույցների մասինՀայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետը երկարաձգվել էՈստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը պայթուցիկ սարքով փակվել էր Փարիզում Իրանի հյուպատոսարանումՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել էԽոշոր հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում
Ամենադիտված