Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Ձեզ նախարար են նշանակել, ոչ թե ուսուցչապետ կամ ազգի դաստիարակ. Մեծ Բրիտանիայում հայոց թեմի առաջնորդը՝ Ա. Հարությունյանին

Եթե 10 պատվիրաններն այսօր գրվեին, 11 -րդն էլ կլիներ, հատկապես Հայաստանում երկար անունով նախարարության ղեկավարի հարցազրույցից հետո. դա այսպես կարելի է ձեւակերպել. մի շահարկիր, (do not manipulate): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Հարգարժան պրն. հանրությանը կես ճշմարտությունն (half truth) եք ներկայացնում, հակառակ տեսակետը պնդողներին մեղադրում եք սուտ խոսելու մեջ… դուք դատում եք պարոն. ձեզ նախարար են նշանակել, ոչ թե ուսուցչապետ կամ ազգի դաստիարակ:

Ժողովուրդն ասում է Հայ Եկեղեցու պատմությունը դուրս մի բերեք որպես առանձին առարկա, սա ասում է դուրս չենք բերում, այլ միացնում ենք Հայ ժողովրդի պամտնությանը:

Ինձ կներեք բայց գեբելսը կզարմանար այս քարոզչահնարքները տեսնելով»,- գրել է նա:

 

 

website by Sargssyan