Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնարավոր չէ բոլորին ներգրավվել շինարարական աշխատանքներում, շատ անգամ չեն էլ ցանկանում կատարել այդ աշխատանքը. Սոֆիա Հովսեփյանը՝արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորությունից զրկվածների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համավարակի պատճառով Շիրակի մարզում բնակիչները չեն կարողանում գնալ արտագնա աշխատանքի, սակայն շատերը օգտվել են մարզերի համար նախատեսված ծրագրերից: Այս պահին տարբեր մարզերում իրականացվող դպրոցաշինության և ճանապարհաշինության մեջ ընդգրկված են տարբեր մարզերի բնակիչներ.Tert.am-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր, Շիրակի մարզպետի նախկին տեղակալ Սոֆյա Հովսեփյանը:

Նրա փոխանցմամբ՝ այս պահին Շիրակի մարզի բնակիչները գրանցվում են, որպեսզի ներգրավվեն դպրոցաշինության հիմնանորոգման աշխատանքներում: Այն մարդիկ, որոնք չեն կարողանում գնալ արտագնա աշխատանքի հիմա սկսել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել.

«Իրականում հնարավոր չէ բոլորին ներգրավվել շինարարական աշխատանքներում, քանի որ շատ անգամ չեն ցանկանում կատարել այդ աշխատանքը՝ այլ բան են ակնկալում: Շատերը ասում են, որ առողջական խնդիրներ ունեն և չեն ցանկանում աշխատել, սակայն ես կարծում եմ, որ ոմանք դա շահարկում են, որպեսզի  իրենց աջակցություն ցուցաբերվի և ցանկություն չունեն աշխատելու: Ինձանից խնդրում են  աշխատանք, ասում եմ, որ այս տեղերում կա աշխատանք, դիմեք, ասում են՝ չեմ կարող ծանր աշխատանք անել, բայց իր աշխատանքային թերթիկում գրված էր, որ արտագնա աշխատող է: Հիմնականում առաջարկվում է այն աշխատանքները, որը նրանք կատարել են արտագնա աշխատանքի ժամանակ՝ բանվորություն, արհեստավորություն, շինարարական մի շարք աշխատանքներ»:

Սոֆիա Հովսեփյանը նշում է, որ մի քանի օղակներ հնարավոր է դուրս մնան ծրագրերից, բայց մի մասը ներգրավված են աշխատանքներում. «Հիմա Գյումրիում 17 փողոցների շինարարկական աշխատանքն է, որը խթան է նոր աշխատատեղերի համար,Արթիկ քաղաքում ևս ճանապարհաշինություն է ընթանում և բոլոր աշխատանքներում ներգրավված են նաև Շիրակի մարզի բնակիչները: Ծառատունկի ժամանակ, բավականին մարդիկ ներգրավված  են եղել ծառատունկին, որը սեպտեմբերից շարունակվելու է, պարզապես պետք է  աչալրջություն, որ գրանցվեն ու մասնակցեն»:

Սոֆիա Հովսեփյանը նշում է, որ վիրուսով պայմանավորված ամբողջ երկրում է խնդիրներ առաջացել և մարզերն էլ չեն կարող անմասն մնալ.

«Կան տնտեսվարողներ, որոնք  չեն կարող աշխատել, ինչպես նաև կան հիմնարկներ, որտեղ աշխատողների մեծ մասը հիվանդացել են: Շիրակի տեքստիլի աշխատանքը փակվեց, քանի որ աշխատողների մեծ մասը վարակվեցին, ինչը խնդիր է և աշխատողների և տնտեսվարողի համար: Շատերը օգտվեցին Կառավարության մեկ անգամյա ծրագրերից և  կարծում եմ ծրագրերը շարունակական կլինեն»,-ընդգծեց նա:

1920թ. Երևանից օգնության ուղարկված գնդապետ Թարվերդյանի զորախումբը հասել է Ղարաբաղ. պատմության այս օրը(29 մարտ)Խուզարկվում է Վոլոդյա Ավետիսյանի տունըՄեզ համար մեծ պատասխանավություն ու պատիվ էր լինել կարևորագույն թատերական այս միջոցառման կողքին. Իվետա Տոնոյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաշինյանական իշխանությունը կոշտ դիմադրության է արժանանում, սակայն ընթացքը կասեցնել չի լինի․ Տիգրան ԱբրահամյանՌուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Արտակարգ դեպք ԵրևանումԱնկում տարադրամի շուկայումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում4 զn՞հ. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ»Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելՏեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանԱլեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանըՀայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ․ քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԲաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցությունՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ ԲյուրոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ«Գնաց, որ ընկերը մենակ չմնա»․ Տումեցի բարի տղան 2 ամիս պայքարեց ապրելու համար, բայց ապարդյունՀայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. ԼավրովԱՄՆ-ն ՌԴ-ին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԱրևմուտքի «սիրախաղի» հերթական «պարտիան»Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտեԸնտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան ՍաղաթելյանԱդրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջԵվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀայաստանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզՍտացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանինԲերդ-Ճամբարակ ճանապարհը փակ էՊաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. Մելքոնյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Le Monde. Մակրոնը Ուկրաինա արշավի համար պատրաստում է այն գունդը, որը 1812 թվականին մտել էր ՌուսաստանՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները ՀՀ-ին կտրամադրվի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ և 16,000,000 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ՝Արտակարգ դեպք․ 3 շոկոլադի համար դաժան ծեծի են ենթարկել խանութի վաճառողուհուն«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Բաբկեն ԹունյանՈւկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակBloomberg. ԱՄՆ-ն ակնկալում է ստանալ թուրքական տրոտիլ զինամթերքի արտադրության համարՉեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. ՍաղաթելյանՏավուշի գյուղերը կհանձնեն խաղաղ, կամ ուժային գործողության արդյունքում. ադրբեջանցի պատգամավորԻնչո՞ւ «Մհեր Արմենիան» երկար դադարից հետո վերադարձավ Հայաստան․ երգչի անկեղծ խոստովանությունը25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը
Ամենադիտված