Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ապալեգիտիմացրել է ոստիկանական ուժի կիրառումը երկակի ստանդարտների պատճառով․ ինչո՞ւ պետք է մարդկանց մի խմբին թույլատրվի ճանապարհ փակել, իսկ մեկ այլ տեղ փողոց փակողները ծեծվեն․ Ա․ Թևանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է.

««Թավշյա» հեղափոխությունը/իշխանափոխությունը տեղի ունեցավ «ոստիկանը մերն է» կարգախոսի ներքո։ Ի՞նչ է մնացել այդ կարգախոսից։

Իշխանավոր դարձած հեղափոխական հարթակը տնօրինողներն, իրոք, իրենցն են դարձրել ոստիկանությունը և հենվում են ոստիկանական ուժի վրա, իսկ հարթակից ներքև կանգնածներից ոմանք այս օրերին վերափոխել են այդ կարգախոսը՝ նյարդայնացած կիրառելով «ոստիկանի մերը» բազմանշանակ ձևակերպումը։

Վերջին շրջանում շատ են հայտնվում կադրեր, որտեղ ոստիկանները բռնություն են կիրառում ՀՀ քաղաքացիների նկատմամբ՝ դիմակ չկրելու, անձնագիր չունենալու կամ բողոքի հավաք կազմակերպելու համար։ Օրինաչա՞փ է այս ամենը։ Այո՛, օրինաչափ է։

Ցանկացած հեղափոխական ուժ իշխանության գալուց հետո դառնում է խիստ հակահեղափոխական և կռիվ տալիս բոլոր այն խաղի կանոնների դեմ, որոնց կիրառմամբ է եկել իշխանության (հավաքների, երթերի կազմակերպում, փողոց փակել և այլն)։

Քաղաքագիտական կանոններից է նաև այն, որ ցանկացած հեղափոխական ուժ իշխանությունը վերցնում է ազատության լոզունգներով, բայց բերում է միայն բռնապետություն և ստրկացնում իրեն ծափահարող ամբոխին։

Օրինակա՞ն է արդյոք հայ ոստիկանի գործողությունը, երբ նա բռնություն է կիրառում։ Զուտ օրենքի տառի տեսանկյունից՝ այո՛, օրինական է։ Օրինական է, բայց լեգիտիմ չէ։ Քանզի Նիկոլ Փաշինիանի իշխանության գալու եղանակը և նրա հնչեցրած մեսիջները ոստիկանությանը զրկել են բռնության կիրառման լեգիտիմ իրավունքից։

Փաշինյանն ապալեգիտիմացրել է բռնության կիրառումը և արժեզրկել պետությունը, որը նաև բռնության օրինական կիրառման մենաշնորհ ունի։

Երբ նա կառավարության շենքի դուռը ջարդող ցուցարարների մասին ասում էր, որ իրենց դուռն է, կուզեն կջարդեն, երբ նա հայտարարում էր, որ Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա, երբ նա ասում էր, որ ժողովուրդն իր շեֆն է, իսկ ինքը ժողովրդի ծառան, ոստիկանությանը զրկում էր բռնության կիրառման լեգիտիմ իրավունքից, ինչպես որ նրա կողակիցն էր զրկում մեր զինվորներին սահմանը պահելու լեգիտիմ մոտիվացիայից՝ հայտարարելով, որ նրանք զոհվել են հանուն ոչնչի։

Փաշինյանն ապալեգիտիմացրել է ոստիկանական ուժի կիրառումը նաև երկակի ստանդարտների ներդրման պատճառով։ Անհասկանալի է դարձել, թե ինչո՞ւ պետք է մեկ հոգու բողոքի ակցիան արգելվի, իսկ բողոք հայտնողը տարվի ոստիկանություն, իսկ ահա թուրքական 5–րդ շարասյան ագրեսիվ ներկայացուցիչների ակցիան նախագահական նստավայրի դիմաց անցնի ոստիկանության հովանու ներքո։ Ինչո՞ւ պետք է մարդկանց մի փոքր խմբի մոտ երկու տարի թույլատրվի ճանապարհ փակելը, իսկ մեկ այլ տեղ փողոց փակողները դաժանաբար ծեծվեն։

Մի խոսքով, ոստիկանը դեռ մերը չէ։ Այն այս պահին իշխանությունը զավթած խունտայի ձեռքի գործիքն է։ Հենց որ ունենանք ոչ թե ամբոխի, այլ ժողովրդի իշխանություն, ոստիկանը կդառնա մերը»։

Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Արտակարգ իրավիճակ․ պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոցԱյս պահին Բագրատ սրբազանը, օգտագործելով թեմի շինությունները, հավաքներ է կազմակերպում Իջևանում «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Հողերը տալուց հետո, ինչպե՞ս ենք պահելու գյուղերը․ ԲագրատյանԽոշոր հրդեհ՝ ՀՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվելՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված էԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Գերմանիայում ձյուն է տեղացելՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ (տեսանյութ) Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Սուրեն Պետրոսյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել Նաիրի Հոխիկյանը Տավուշից կոչ է անում«Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի»Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ ԱԺ պատգամավորները տեսակցել են երեկ Տավուշում ապօրինի ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքիցԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասինԽոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում․ կրակը տեսանելի է հարյուր մետրից«Ողջու՜յն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է»․ Նարեկ ՍահակյանՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից 24 ժամ ջուր չի լինիՆոր քարտեզ է հրապարակվել․ որտե՞ղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո «Հայը նա է, ով գիտի Հայաստանի իրական սահմանները». Սարգիս Ծատուրյան1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ) Էրդողանի նոր հանձնարարությունը ՓաշինյանինՔաղաքացին նախկին ճոպանուղու շենքի երկրորդ հարկից ընկել է զրոյական հարկ․ ի՞նչ է հայտնի Նավթի գներն աճել են Օր 5-րդ․ ճանապարհը շարունակում է փակ մնալՍուրեն Պետրոսյանին պատրաստվում են տեղափոխելԹուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ ԿարապետյանՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել ենՊայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհՈստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցելՊահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՏավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում
Ամենադիտված