ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական լրատվամիջոցը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊԲ պարզաբանումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդբեջանական լրատվամիջոցը հերթական ապատեղեկատվությունն են տարածել:

Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ադրբեջանական լրատվամիջոցներում՝ մասնավորապես ‹‹armiya.az›› կայքում, որը ստեղծված օրվանից ի վեր զբաղվում է ընդհանրապես` հայկական զինված ուժերում և, մասնավորապես՝ Արցախի պաշտպանության բանակում տեղ գտնող ‹‹մահվան ելքերով արտակարգ պատահարների մասին›› մտացածին տեղեկատվությունների հրապարակմամբ, հուլիսի 11-ին հերթական ապատեղեկությունն է տարածել, ըստ որի հուլիսի 2-ին Արցախում տեղակայված  ‹‹1-ին գնդում անհայտ պատճառներով զինծառայող է մահացել, իսկ ավելի ուշ պարզվել է, որ նրան սպանել է համածառայակիցը՝ անձնական թշնամական հարաբերությունների հողի վրա››:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ նշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում և կոչ անում հայրենական լրավտամիջոցներին ուշադրություն չդարձնել պաշտպանության բանակի մասին պարբերաբար ապատեղեկատվություններ տարածող վերոնշյալ ադրբեջանական քարոզչական կենտրոնի հրապարակումներին, իսկ բանակում տեղ գտնող իրադարձությունների մասին գրելիս օգտվել բացառապես Արցախի ՊՆ մամուլի ծառայության պաշտոնական լրահոսից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular