Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա վերջնական որոշում չէ, բայց որոշակի ժեստ է ՀՀ իշխանություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկու օր է՝ քաղաքական դաշտում բուռն քննարկվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որով ՄԻԵԴ-ը որոշեց չկիրառել Հրայր Թովմասյանի եւ ՍԴ երեք դատավորների կողմից ներկայացված հայցի ապահովման միջանկյալ միջոցը։ Իշխանությունն այն ներկայացնում է որպես իր վերջնական հաղթանակ՝ ՍԴ-ի դեմ մղվող պատերազմում։ Մյուս կողմը հիասթափեցնում է, որ  հաղթանակը, ճիշտ է՝ ուշ, բայց իրենցն է լինելու։ Ի դեպ, ՄԻԵԴ-ի որոշման մասին ինֆորմացիան առաջինը տարածեցին հենց իշխանական պատգամավորները, իշխանական քարոզչամեքենան էլ այդ ինֆորմացիան ներկայացրեց «ՄԻԵԴ-ը մերժել է ՍԴ նախկին դատավորներին» վերնագրի ներքո։ Թե ինչ է կատարվել, սկսենք սկզբից։ 

Այսպիսով՝ հուլիսի 26-ին հայտնի դարձավ, որ ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը, որոնց լիազորությունները դադարեցվել են իշխանության ընդունած սահմանադրական փոփոխությունների արդյունքում, իրենց խախտված իրավունքների վերականգնման համար դիմել են ՄԻԵԴ։ Դիմել է նաեւ Հրայր Թովմասյանը, ով զրկվել է ՍԴ նախագահի պաշտոնից։ Բուն հայցադիմումից բացի, նրանք դատարանին խնդրել էին կիրառել հայցի միջանկյալ միջոց, որը կիրառվում է «անհետաձգելի դեպքերում»։ Դա վերջնական որոշում չէ, բայց թույլ չի տալիս տվյալ պետության իշխանություններին մինչեւ դատարանի վճռի կայացումը կտրուկ քայլեր կատարել։ ՍԴ դատավորների դեպքում եթե միջանկյալ միջոց կիրառվեր, նրանք կշարունակեին պաշտոնավարել, մինչեւ ՄԻԵԴ-ն իրենց հայցով վերջնական որոշում կայացներ։ Միջանկյալ միջոցի կիրառման վերաբերյալ ՄԻԵԴ-ից հուլիսի 2-ին ՀՀ կառավարությանը հարցեր էին ուղղվել, իսկ նախօրեի ուշ երեկոյան կայացվել է որոշումը․

«Եվրադատարանը  որոշել է մերժել հայցվորների վերոհիշյալ պահանջը՝ որպես դատարանի՝ միջանկյալ միջոցին վերաբերող 39-րդ կանոնի կիրառման շրջանակից դուրս գտնվող, քանի որ այն չի ենթադրում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված որեւէ առանցքային իրավունքի լուրջ ու անդառնալի վնաս հասցնելու վտանգ»,- ասված է ՄԻԵԴ հաղորդագրությունում:
Բանն այն է, որ ՄԻԵԴ միջանկյալ միջոցները կիրառվում են բացառիկ դեպքերում՝ դիմումատուի կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգների դեպքում, երբ որ դիմումատուների իրավունքներին կարող են հասցվել անդառնալի վնասներ, օրինակ՝ արտաքսման դեպքերում։ Եթե ավելի պարզեցնենք, ապա Եվրադատարանը  չի քննարկել ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունները ու դրանց օրինականության հարցը, չի քննարկել դատավորների ազատման իրավաչափությունը, չի տվել որեւէ գնահատական, այլ ընդամենը այս պահին սահմանադրական փոփոխությունները սառեցնելու միջանկյալ միջոց չի կիրառել: 

ՄԻԵԴ-ում դիմումատուների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը պարզաբանում է, թե ինչու էին միջանկյալ միջոց կիրառելու պահանջ ներկայացրել․ «Մեր խնդիրն էր՝ դատարանին հնարավորություն տալ՝ հստակեցնելու իր դատական քաղաքականությունը, թե արդյոք կարիք կա՞ միջանկյալ միջոց կիրառելու ճանապարհով հասնել վճռի կատարման երաշխավորման, որպեսզի հետագայում պետությունը փորձեր չանի ներկայացնել, որ կա վճռի կատարման անհնարինություն, եւ դատարանը հայտնվի խոցելի կարգավիճակում։ Եվրադատարանը որդեգրեց այն պազիցիան, որ հատուկ կանխարգելման կարիք չկա, ինչից մենք հետեւություններ ենք կատարում, որ ՄԻԵԴ-ը կարծում է, թե ինքն ունի լիարժեք գործիքներ, եւ Եվրոպայի խորհուրդն անպայմանորեն կապահովի հետագայում կայացված վճռի լիարժեք կատարումը, այդ թվում՝ փաստերն արձանագրելու  պարագայում գործող դատավորները կվերականգնվեն իրենց պաշտոնում»։

Փոխարենը դատարանը հայտնել է գործն առաջնահերթության կարգով քննելու պատրաստակամություն․ ի դեպ, այն ընթանալու է գրավոր ընթացակարգով, իսկ օգոստոսի 28-ին արդեն սահմանվել է հաջորդ ժամկետը, երբ կողմերը սահմանված ընթացակարգերին համապատասխան դիրքորոշումներ կներկայացնեն։ «Սա հավելյալ վկայում է գործի կարեւորության նկատմամբ առկա ուշադրության մասին»,- ընդգծում է Սահակյանը։ Ի դեպ, դատարանը սահմանված կարգով պարբերաբար ժամկետներ կսահմանի, որպեսզի կողմերը ներկայացնեն անհրաժեշտ եւ հավելյալ փաստաթղթեր, որոնք կպահանջվեն վճռի կայացման համար․ «Մի բան փաստ է, որ մենք ունենք դատարանում գրանցված գործ, դատարանն ունի գործի վերաբերյալ նախնական պատկերացումներ, մենք հիմա տեղեկատվության լրացման ճանապարհով խորացնում ենք հարցերի քննարկումը, որին կհաջորդի վճռի կայացումը»։ Ու չնայած, Սահակյանի խոսքով, սա «առաջնային ուշադրության» արժանի գործ է, բայց վերջնական վճռի ժամկետների մասին կանխատեսումներ անել չի կարող․ «Հույս ունենք, որ անհարկի ձգձգումներ չեն լինի»։ Մեր հարցին՝ կառավարությունն ունի՞ լծակներ՝ ազդելու ժամկետների եւ արդյունքի վրա, Սահակյանը պատասխանեց․ «Նմանատիպ ազդեցությունները չենք բացառում, օրինակ՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ունենք կյանքի իրավունքին, խոշտանգումներին վերաբերող հարցեր, որոնց քննությունը տեւել է ոչ թե 1-2 տարի, այլ մինչեւ 10 տարի, որը տիպիկ չէ, բայց եղել է նման դեպք։ Որպես կանոն, այդտեղ առաջ են գալիս գործոններ, որոնք մաքուր իրավական չեն։ Ինչեւիցե, այս ամենն ուշադրության կենտրոնում է, փաստագրվում է, ու եթե նման միտումներ լինեն, անարձագանք չեն մնալու»։

Սահակյանն ընդգծեց նաեւ, որ միջանկյալ միջոց չկիրառելը որեւէ ազդեցություն չի ունենում տվյալ գործի վերաբերյալ հետագա որոշումների վրա․ «Կան գործեր, երբ Եվրադատարանը կիրառել է միջանկյալ միջոց, բայց գործը համարել է անընդունելի կամ խախտում չի արձանագրել։ Այդպիսի բազում գործեր կան»։

Այդուհանդերձ, քաղաքական շրջանակներում ՄԻԵԴ-ի դիրքորոշումը դիտարկում են արտաքին քաղաքական վերադասավորումների կամ, ավելի ճիշտ՝ դիրքային պայքարի կոնտեքստում, եւ կարծիք կա, թե Արեւմուտքն այս պահին կանաչ լույս է վառում հայաստանյան իշխանությունների առաջ՝ հույս ունենալով մեր երկիրը հանել ռուսական ազդեցության դաշտից։ Իսկ քանի որ ցանկացած բան իր գինն ունի, եւ «ձրի պանիրը միայն թակարդում է», այդ աջակցության դիմաց Հայաստանը որոշակի գին է վճարելու՝ օրինակ, ռուսական ռազմաբազայի դուրսբերում, Արցախի հարցի լուծում՝ արեւմտյան տարբերակով, եւ այլն։

Պահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՏավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնումԱվելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Ռուսաստանը կորցնում է Անդրկովկասը. Ադրբեջանից հեռանալուց հետո մենք կլքենք նաև Հայաստանը ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանըԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըԱյն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին պիտի դառնա համահայաստանյան, համաժողովրդական․ ՍաղաթելյանԲոլոր պետական աշխատողներին հրահանգել են իրենց սոցիալական ցանցերի էջերից հեռացնել Արցախի հետ առնչություն ունեցող ցանկացած ինֆորմացիա Երբ-որ ես տեսնեմ, որ ինձանից շատ ակնկալողներ կան, իրավիճակի լուծման իմ տարբերակն ասելու եմ․ Սերժ ՍարգսյանՈւկրաինայում պաշտպանության փոխնախարարն ազատվել է աշխատանքիցՈստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակին՝ ուղիղԻնձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա․ Արայիկ Ղարիբյանը հրաժարվել է ԵԿՄ անդամակցությունիցԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահները այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ)Փաշինյանը և ՀՀ-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և սահմանազատման գործընթացըՓաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Հայ մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանըԿարմիրբերետավորները Բագրատաշենում փորձում են բացել բնակիչների փակած ճանապարհը (տեսանյութ)ԼՂ-ն լքած խաղաղապահները չեն կարող մնալ Հայաստանում․ Սարգիս ԽանդանյանՎարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԷրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն են. Էրդողանն էլ գիտի, որ նրանք երկար չեն կարող մնալ․ Կիրո ՄանոյանԱյրում-Բագրատաշեն ճանապարհին մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված․ բնակիչները պատրաստվում են ճանապարհը փակել (տեսանյութ)Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել ՏավուշԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության Նախիջևանի դրույթը. ԱլիևՀաջորդը` Տիգրանաշեն Տավուշում սահման գծում է ոչ թե իշխանությունը, այլ՝ հանձնաժողովը. ՔՊ-ական Վահե ՂալումյանՇոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևԱնվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն Փաշինյանը լուսանկար է հրապարակելՆոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան ԱբրահամյանԻնտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա «Ես սոված ծարավ Հայաստանն եմ ուզում»․ Տավուշը վճռական էՎթար Ապարանում․ 7 վիրավոր կաՀայկական կողմից երևում է ադրբեջանցիների անթաքույց շարժը գյուղի վերևի դիրքումԿարեն Խաչանովը պահպանել է 17-րդ հորիզոնականը. ATP Բացառիկ կադրեր՝ սահմանազատման գործընթացիցԱդրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետԹուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին Իրազեկում․ երթևեկության փոփոխություն կլինիՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Նորածին է մահացել․ մանրամասներԼարված իրավիճակ․ Երևան-Սևան մայրուղին փակ էՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից
Ամենադիտված