Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախարարությունը փաստացի ձախողում է կենսաթոշակային ոլորտի առանցքային բարեփոխումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կենսաթոշակի անցնող անձանց աշխատանքային կեղծ ստաժերի հավելագրման համար շարունակում են առկա մնալ արատավոր պայմանները: Իսկ աշխատանքային ստաժը կենսաթոշակի իրավունքի և չափի որոշման հիմքերից է:

Կենսաթոշակային իրավունք տվող, առնվազն 10 տարվա ստաժ ունեցող քաղաքացիները կենսաթոշակի անցնում են 63 տարեկանից, իսկ չունեցողները՝ 65 տարեկանից: Առաջին 10 տարվա դեպքում կենսաթոշակային իրավունք տվող յուրաքանչյուր տարվա ստաժը բարձրացնում է կենսաթոշակի բազային չափը՝ 950 դրամով:

Օրինակ՝ եթե քաղաքացին ունի ասենք 8 տարվա ստաժ, ապա նրա ունեցած ստաժին 2 տարվա կեղծ ստաժ ավելացնելու պարագայում՝ այդ քաղաքացին կենսաթոշակի կանցնի իր համար օրենքով սահմանված տարիքից (65 տարեկան) 2 տարի շուտ: Հետևաբար, պետական բյուջեից նրան կվճարվի անօրինական կենսաթոշակ՝ 660 հազար դրամ ընդհանուր չափով: Բացի սա՝ անօրինական ձևով կավելանա նաև այդ քաղաքացու կենսաթոշակի ամսական չափը՝ կեղծ ստաժի տարիներին համապատասան:

Իհարկե, սա համակարգային լուրջ խնդիր է, որը հանգեցնում է կոռուպցիոն դրսևորումների: Ակնհայտ է նաև, որ միայն իրավապահ մարմինների պայքարը կոռուպցիա ծնող արատավոր այս երևույթի դեմ չի կարող լիարժեք արդյունք ապահովել: Բնականաբար, այս երևույթը հնարավոր է վերացնել միայն համակարգային բարեփոխումների միջոցով: Վերջինիս մասին արդեն երկու տարի խոսում են գործող իշխանությունները, իսկ իրականում այն մնում է չլուծված՝ պետական բարձիթողի կառավարման ֆոնին:

Հետևանքներն էլ լինում են՝

  • պահպանվող էական ռիսկերը և պետական բյուջեից անօրինական ծախսերը,
  • ոլորտի մանր ու միջին չինովնիկների պարբերաբար ձերբակալությունները, որի մասին պարբերաբար տեղեկանում ենք ԶԼՄ-ների հրապարակումներից:

Նորից հիշեցնեմ. մեկ անգամ և ամբողջական թվայնացնելով աշխատանքային գրքույկները՝ հնարավոր կլիներ լիարժեք ապահովել անհրաժեշտ տեղեկատվական հիմքը՝ աշխատանքային կեղծ ստաժի հիման վրա կենսաթոշակի նշանակումները բացառելու համար:

Համակարգային լուծման այս աշխատանքները մեկնարկել են դեռևս 2016 թվականի օգոստոսից, որը պետք է ավարտվեր 2018 թվականի դեկտեմբերի 31-ին: Սակայն մեկ տարով հետաձգվեց օրենքվ սահմանված այդ ժամկետը՝ իշխանափոխությունից հետո ձևավորված կառավարության առաջարկով:

Այս ընթացքում բազմիցս ենք հայտնել հիմնավոր մտահոգություններ առ այն, որ նման անբավարար տեմպի ու անհետևողականության պարագայում հնարավոր չի լինելու ժամանակին ավարտել աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը:

Հիմա էլ արձանագրում ենք. մեր մտահոգությունն այլևս իրողություն է՝ օրենքով սահմանված ժամկետում պատասխանատու պետական մարմինը նորից չավարտեց համակարգային առումով այս կարևոր գործընթացը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն (հղումը՝ http://www.mlsa.am/?p=25908)՝ այս գործընթացն ավարտին հասցնելու ժամկետները նորից հետաձգվել են՝ այս անգամ էլ երկու տարով:

Գործընթացի շրջանակներում 2019 թվականին նախատեսված էր հավաքագրել և տեսաներածել շուրջ 350 հազար աշխատանքային գրքույկ։

Ի դեպ, նաև այս աշխատանքների պատշաճ կատարումն ապահովելու համար են աշխատավարձ և աննախադեպ չափերի պարգևատրումներ ստացել ոլորտը համակարգող բարձրաստիճան պաշտոնյաները:

Սակայն փաստն այն է, որ նախարարությունը ծրագրված այս աշխատանքները թերակատարել է շուրջ 65 տոկոսով և հավաքագրել է ընդամենը 125 հազար աշխատանքային գրքույկ: Այս պատճառով էլ կատարված օրենսդրական փոփոխությամբ նորից երկարաձգեցին աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքների ժամկետը:

ՀՀ օրենսդրությամբ այս գործընթացի կազմակերպման ու իրականացման առաջնային պատասխանատուն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունն է: Խոսքը վերաբերում է վարձու աշխատողների աշխատանքային գրքույկներին, որոնք գործատուները պետք է ներկայացնեին պետական այդ ծառայություն, իսկ վերջինս էլ՝ պետք է դրանք սքանավորեր ու մուտքագրեր կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան:

Ի դեպ, սոցիալական ապահովության պետական ծառայությունն ունի 50-ից ավել տարածքային բաժիններ շուրջ 650 աշխատողներով և այս աշխատանքները կատարելու համար ուներ շուրջ 4 տարի ժամանակ:

Իսկ նախարարության տարածած հաղորդագրությամբ, որպես աշխատանքները ժամանակին չավարտելու պատճառ, բերված է գործատուների մի մասի կողմից իրենց պարտավորությունների չկատարումը և դրա համար վարչական պատասխանատվության բացակայությունը:

Զարմանալի է, որ այս մասին ոլորտի պատասխանատուները հիշում են միայն սահմանված ժամկետի ավարտին՝ ծրագրված իրենց աշխատանքները ձախողելուց հետո:

Իրականում պատասխանատու պետական մարմինն օրենքով սահմանված ժամկետում չի ավարտել իրնեն վերապահված աշխատանքները՝ կա՛մ չկարևորելով դրանց հրատապ անհրաժեշտությունը, կա՛մ ոչ պատշաճ իրականացնելով իր հիմնական գործառույթները:

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող

Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Ձյուն, բուք, մառախուղը. իրավիճակը ՀՀ ճանապարհներինԱնընդհատ ասում է՝ տանք-տանք. ինչի՞ դիմաց ես տալիս, երբ Բաքվում հայտարարում են՝ «Էրիվան», «մենք չենք կանգնելու» ․ «Հայաքվե» նախաձեռնության անդամ. Aravot.amՆԱՏՕ-ն միջնորդ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում․ բայց աջակցում է երկարաժամկետ խաղաղությանը․ ՍտոլտենբերգԻնչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ)33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորՆոր՝ «երրորդ ուժի» սպասումովՄեր քաղաքականությունն է` թույլ չտալ պատերազմի սկսում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Երևանը Ռուսաստանում նախընտրական քարոզարշավի ժամանակ սադրիչ հայտարարություններ էր անում. ՏարասովԲնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումիցԵԽ նախարարների կոմիտեն ընդունել է որոշում «Մակուչյանը և Մինասյանն՝ ընդդեմ Ադրբեջանի» վճռի կատարմանն ուղղված Ադրբեջանի ներկայացրած գործողությունների ծրագրի վերաբերյալՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև քաղաքական առևտուրը նոր փուլ է մտնում. զոհասեղանին Հայաստանն էՎարդենյաց և Սարավանի լեռնանցքներում, Ջերմուկի, Ապարանի, Արագածի, Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղումՎրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահը կժամանի ՀայաստանԻ գիտություն ենք ընդունում ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները․ Ֆրանսիայի ԱԳՆՓաշինյանը գնացել էր համոզելու ոսկեպարցիներին, որ Ոսկեպարը մերը չի և պետք է հանձնի Ալիևին. ՀակոբյանԻնքնամոռաց թրքասիրությունԽնդիրը մեկն է՝ կտրել և դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին. Վարդան Ոսկանյան«Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պատմաբանը Հայաստանի «հակառուսական քայլերը» բացատրել է քաղաքացիներին ներքին խնդիրներից շեղելու ցանկությամբ»Հայկական մոտ 600 բեռնատար սպասում է Վերին Լարսով անցնելուն․ «Սպուտնիկ Արմենիա»Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿՆԱՏՕ-ն «պատմական» է անվանել գլխավոր քարտուղարի այցն Ադրբեջան, Վրաստան և ՀայաստանՓաշինյանը՝ լինելով թերուս և կիսագրագետ, դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն ԶուրաբյանՀայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ Տավուշի հանդիպման մասին«Կովկասյան գնացուցակ. ի՞նչ կա ԵՄ-ին Հայաստանի անդամակցության ձգտումներին` միության կողմից հետևողականորեն աջակցելու հետևում»Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում բենզալցակայանի գործունեություն է կասեցվել, Արմավիրում՝ ապամոնտաժվելԻնչ պայման են դրել ոսկեպարցիները Նիկոլ Փաշինյանի առջև Ո՞վ է սեփականաշնորհել և 2.6 մլն դոլարով վաճառքի հանել «Թաթուլ Կրպեյանի» այգու մի մասը. ՀԵՏՔ (տեսանյութ)Նիկոլը սայթաքեց․ վարչապետի ձախողված այցը Տավուշի սահմանամերձ գյուղեր Ասում են, թե գնում են ԵՄ, բայց ավելի շատ կախվում Ռուսաստանից Իրականում ինչպե՞ս են Ոսկեպարում դիմավորել Փաշինյանին Չեմ բացառում, որ ստիպված կլինենք սանիտարական գոտի ստեղծել Կիևի ռեժիմին ենթակա տարածքներում. Պուտին Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկումներ է կազմակերպել ԼՂ հայերի իրավունքների թեմայով Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակումՀետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում Հասանովը Ստոլտենբերգին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Ոսկեպարն արդեն ներկայացվում է Ադրբեջան. Արմեն ՀովասափյանՏնտեսության արդիականացման միջոցառման շրջանակներում ձևավորված պորտֆելի վերլուծությունը Ինչո՞ւ կալանավորեցին ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանին․ հետաքրքիր մանրամասներ Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ Շիրակի մարզպետարանի 2 աշխատակից կալանավորվել է «Ոսկեպարից Նիկոլը փախե՞լ է»․ Գագիկ Համբարյան Ուզում եք հասկանալ, թե ինչ է լինելու, այսպես կոչված, «անկլավները» հանձնելուց հետո, նայեք Արցախին Պատմական հնարավորություն կա՝ առաջ մղելու ադրբեջանահայկական խաղաղության օրակարգը. Բայրամով Լուի Բոնոն Բայրամովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը Արշակ Կարապետյանը հայրենասեր Հայի սկզբունքային և վճռական Տեսակ է
Ամենադիտված