ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ պարոն Օհանյանը հայտարարի, կխոսենք. Շարմազանովը՝ Սեյրան Օհանյանի ընդդիմադիր ճակատում հայտնվելու մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Յուրաքանչյուր պաշտոնաթող նախարարի իրավունքն է քաղաքականություն մտնելն ու կուսակցություն հիմնելը։ NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով վերջին օրերի ակտիվ քննարկվող լուրերին, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անդամագրվում է Ազգային ժողովում նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի նոր հիմնադրվող կուսակցությանը։

«Երբ որ պարոն Օհանյանը կհայտարարի, էն ժամանակ կխոսենք։ Բայց մեկ անգամ եւս կրկնեմ, որ եւ Վիկտոր Դալլաքյանը, եւ Սեյրան Օհանյանը ,եւ բոլորը սահմանդրական իրավունք ունեն զբաղվել քաղաքական գործունեությամբ... Իսկ ընդդիմադիր ու իշխանություն դառնում են ընտրությունների արդյունքում։ Այնպես չի, որ մեկը ընդդիմադիր է ծնվում, մյուսը՝ իշխանություն։ Ապրիլին կլինեն ընտրություններ եւ ժողովուրդը ընտրությունների արդյունքում կորոշի՝ ով լինի ընդդիմություն, ով՝ իշխանություն»,–ասաց Շարմազանովը։

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Վիկտոր Դալլաքյանն ասուլիս է հրավիրելու ու, ինչպես իր կողմնակիցներն են ասում, «սենսացիոն» հայտարարություններ է անելու։ Նախնական տեղեկություններով՝ կուսակցության անվանումը «Շրջադարձ» է լինելու։ Այդ սենսացիոն տեղեկություններից մեկն էլ համարվում է Սեյրան Օհանյանի մուտքը հիմնադրվող կուսակցություն։

Հարցին՝ որքանով է հավանական համարում, որ պաշտոնաթող նախարարը այդքան վաղ կարող է հայտնվել հակառակ ճամբարում, արդյոք խոցելի չէ այդ ճակատում,պատասխանեց. « Հայաստանում ճակատներ չկան, մեկ միասնական օրգանիզմ է եւ յուրաքանչյուր պաշտոնաթող նախարար իրավունք ունի գործունեություն ծավալելու, դա հարգարժան պարոն Օհանյանի որոշելու հարցն է։ Մի բան էլ ասեմ՝ մենք մշտապես քննադատել ու քաղաքական բախումների մեջ ենք եղել ու կլինենք միայն ու միայն գաղափարների առումով, ոչ թե անձերի, իսկ քաղաքականությունը բաց է մրցակցության համար»,–ամփոփեց Շարմազանովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular