ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». Հույս ունեն, որ Փաշինյանը իրենց օգտին որոշում կկայացնի

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԼՀԿ-ն դիմել է ԿԸՀ՝ խնդրելով վերադարձնել իրենց 18-րդ մանդատը, որն իրենցից խլել է Արման Բաբաջանյանը՝ դուրս գալով ԼՀԿ խմբակցությունից։ ԼՀԿ-ն պահանջում է վերականգնել ԱԺ՝ ընդդիմությանը հասանելիք 1/3-ը, ինչը նախատեսված է օրենսդրությամբ։ ԼՀԿ-ի դիմումի քննության օրը դեռ չի նշանակվել, այն կներկայացնի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը։ Եթե նույնիսկ ԿԸՀ-ն մերժի նախադեպը չունեցող այս դիմումը, ԼՀԿ-ն «Պլան Բ» է մտածել, Խաժակյանն ասաց՝ այդ քայլերի մասին կտեղեկացնեն հաջորդիվ։ Մեր տեղեկություններով, դա լինելու է դատական կարգով վիճարկելը եւ քանի որ խոսքը մանդատի մասին է, գործն անմիջապես կուղարկվի ՍԴ։ ԼՀԿ-ում հույս ունեն, որ այս հարցում Փաշինյանը «ճիշտ» քաղաքական որոշում կկայացնի, որը հետագայում կծառայի իրեն․ «Նման որոշումով նա վերջնականապես կբռնի իր անհնազանդների վախը՝ որեւէ մեկն այլեւս չի մտածի խմբակցությունից դուրս  գալ՝ հասկանալով, որ մանդատն իրենց չի մնալու», ասաց մեր աղբյուրը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular