Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գտնում ենք, որ Գույքահարկի մասին օրենքի թեման պետք է դառնա հանրային քննարկման առարկա․ Հրանտ Թոխատյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դերասան, հաղորդավար Հրանտ Թոխատյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․

 

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2020թ. հուլիսի 1-ին ԱԺ պատգամավոր Բ. Թունյանի հրավերով տեղի ունեցավ հեռավար քննարկում քաղաքացիների 5 մարդուց բաղկացած խմբի և Հարկային Օրենքում Գույքահարկի մասին օրենքի փոփոխությունների ԱԺ հեղինակային խմբի, Ֆինանսների փոխնախարարի և Կադաստրի վարչության պետի միջև: Մենք՝ քաղաքացիների խումբը նախապես ուղարկել էինք մեր նկատառումները և որոշ առաջարկություններ: Քննարկմանը հրավիրված քաղաքացիների կողմից բարձրաձայնվեցին օրենքի բովանդակային և օրենքի հանրային քննարկումների բացակայության մասին խնդիրներ: Մասնավորապես 1. Օրենքի ձևավորման համար պարտադիր և հիմնարար հասարակական, ժողովրդագրական, մշակութաբանական տվյալների բացակայությունը(օրենքի տրամաբանությանն անհրաժեշտ այս հարցերի որևէ վերլուծություն չի արվել), 2. Գույքահարկի օրենքի գոտիականությամբ պայմանավորված համայնքների բյուջեներին կանխատեսելիորեն անհամաչափ ազդեցությանը, 3. Օրենքում սոցիալական և մշակութային բաղադրիչի բացակայությանը, 4. Հայաստանի բնակչության տարբեր հասակական շերտերի շահերի և իրավունքների բացակայությանը, 5.Ներգաղթի և արտագաղթի վրա օրենքի հնարավոր ազդեցության հաշվարկման բացակայությանը, 6. Մշակութային կղզյակների կապիտալի պաշտպանությանն ուղղված մտահոգության բացակայությունը, 7. Գույքահարկի «շուկայական արժեք» հասկացության փիլիսոփայությանը: Վերջինս, մեր գնահատմամբ, ոչ թե ազատական տնտեսության իրավական ընթացքում ձևավորված գին/արժեք է, այլ վերջին 20 տարիներին քրեա-օլիգարխիկ երկրի տրամաբանությամբ ձևավորված արհեստական, չարդարացված գին, որն էլ որպես հաշվարկման հիմք դրվել է Գույքահարկի մասին օրենքի գնագոյացման հիմքում: Մենք գտնում ենք նաև, որ իշխանությունները պետք է ունենան Հայաստանի առանց այդ էլ շատ փոքր քաղաքային մշակութային շերտը ի դեմս այդ շերտը կրող մարդկանց և միջավայրերի պաշտպանելու քաղաքականություն: Սա շատ կարևորվում է, հատկապես նկատի ունենալով վերջին երեսուն տարիներին մասնավորապես Գյումրիում և Երևանում այդ շերտի պատմա-ճարտարապետական միջավայրի բնական և մարդածին ագրեսիվ ավերումների և այդ մշակույթը կրող մարդկանց դուրս մղումների հետևանքով առաջացած իրավիճակը: Մենք ուղղակի կորցնում ենք այդ շերտը:
Օրենքը ստեղծող, պաշտպանող և ընդունող կողմը տնտեսական և ֆինանսական հիմնավորումներով ներկայացրեց հատկապես օրենքի տեխնիկական բաղադրիչը: Մեր առաջ քաշած բոլոր հարցադրումները համարվեցին օրենքի ոգուն և նպատակներին չհամապատասխանող: Օրենքը ետ կանչելու, հանրային քննարկում ապահովելու և վերանայելու մեր առաջարկին պատասխանեցին, որ դա այլևս հնարավոր չէ, բայց մինչ օրենքն ուժի մեջ մտնելը այն կարող է լրացվել:
Գտնում ենք, որ Գույքահարկի մասին օրենքի թեման պետք է դառնա լուրջ մասնագիտական և հանրային քննարկման առարկա և հասարակական ճնշման ազդեցության տակ վերանայվի, հաշվի առնելով բոլոր բաղադրիչները: Մեզ պետք է իսկապես մարդակենտրոն և մշակութակենտրոն օրենք, ոչ թե ֆինանսա-տնտեսագիտական ցիրկուլյար:
Քննարկումը ձայնագրվել է, տեղադրվել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում: Ցանկացողները կարող են ծանոթանալ այս հասցեով. https://www.facebook.com/…/vb.4090138131…/3150323491725995/…

Վահան Արծրունի, Հրանուշ Խառատյան, Զարուհի Մուրադյան, Լևոն Չուգասզյան, Հրանտ Թոխատյան, Մարկ Գրիգորյան»,-նշել է նա:

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (լուսանկարներ)Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորըԻ՞նչ էր անում Սուրեն Պետրոսյանը ձերբակալումից րոպեներ առաջ․ ով է նրան ձերբակալողը (տեսանյութ)Ադրբեջանցի է ինքնասպան եղել. մանրամասներԿյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ ՀովհաննիսյանըՓաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Արտակարգ իրավիճակ․ պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոցԱյս պահին Բագրատ սրբազանը, օգտագործելով թեմի շինությունները, հավաքներ է կազմակերպում Իջևանում «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Հողերը տալուց հետո, ինչպե՞ս ենք պահելու գյուղերը․ ԲագրատյանԽոշոր հրդեհ՝ ՀՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվելՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված էԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Գերմանիայում ձյուն է տեղացելՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ (տեսանյութ) Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Սուրեն Պետրոսյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել Նաիրի Հոխիկյանը Տավուշից կոչ է անում«Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի»Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ ԱԺ պատգամավորները տեսակցել են երեկ Տավուշում ապօրինի ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքիցԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասինԽոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում․ կրակը տեսանելի է հարյուր մետրից«Ողջու՜յն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է»․ Նարեկ ՍահակյանՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից 24 ժամ ջուր չի լինիՆոր քարտեզ է հրապարակվել․ որտե՞ղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո «Հայը նա է, ով գիտի Հայաստանի իրական սահմանները». Սարգիս Ծատուրյան1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ) Էրդողանի նոր հանձնարարությունը ՓաշինյանինՔաղաքացին նախկին ճոպանուղու շենքի երկրորդ հարկից ընկել է զրոյական հարկ․ ի՞նչ է հայտնի Նավթի գներն աճել են Օր 5-րդ․ ճանապարհը շարունակում է փակ մնալՍուրեն Պետրոսյանին պատրաստվում են տեղափոխելԹուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ ԿարապետյանՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել ենՊայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհՈստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցել
Ամենադիտված