Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանի կորոնավիրուսային ցինիզմը և դեմագոգիան»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Փաշինյանի կորոնավիրուսային ցինիզմը և դեմագոգիան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի տարածման և վարակից մահացությունների ահագնացող թվերին և հայտարարել է."...Ենթադրենք՝ 20 հազար դեպքը եղել է իմ սխալի պատճառով, բա աշխարհի 10 մլն դեպքը ո՞ւմ սխալն է..."
Այս մարդը կամ չի հասկանում իր իրական մեղքի բաժինը, կամ էլ հասկանալով միտումնավոր ամեն ինչ տանում է այլ ուղղությամբ...
Նիկոլի և նրա առողջապահության նախարարի մեղավորությունը նրանում է, որ երկու շաբաթից ավել մարդկանց համոզում էին, որ կորոնավիրուսը վտանգավոր վարակ չէ և էժանագին հումորներով մարդկանց ուշադրությունն էին շեղում՝ կարևորելով ապրիլի 5-ի հանրաքվեն և կազմակերպելով մարդաշատ հանդիպումներ և հանրահավաքներ...
Նիկոլի մեղավորությունը նրանում է, որ Հայաստանում կորոնավիրուսով առաջին հիվանդի դեպքի բացահայտումից հետո, ի տարբերություն շատ այլ երկրների, չդադարեցրեց դեպի Իտալիա ավիաչվերթները և չփակեց սահմանները հարևան Իրանի հետ, որտեղ արդեն մոլեգնում էր այդ վարակը...
Նիկոլի մեղավորությունը նրանում է, որ միայն մտածելով աշխատատեղերի մասին և երկրորդական պլան մղելով մարդկանց առողջությունը, մարդկանց տանը պահելու և վարակի տարածումը կանխարգելելու համար ժողովրդին ընդամենը միանգամյա օգնություն տրամադրեց՝ ստիպելով մարդկաց մեկամսյա կարանտինից հետո հիմնականում անցնել կյանքի հին ռեժիմին...
Մեկը չկա Նիկոլին բացատրի, որ ի տարբերություն շատ այլ երկրների Հայաստանի նման փոքրիկ երկրիրը կորոնավիրուսի տարածման և դրանից մահացությունների քանակով աշխարհում առաջատարներից է...
Մեկը չկա Նիկոլին նաև բացատրի, որ եթե շատ այլ երկրների ղեկավարներ, որոնց նա ակնարկում է, մեղավոր էլ են իրենց երկրներում կորոնավիրուսի տարածման համար, ապա ի տարբերություն նրա, նրանք բավական շոշափելի ֆինանսական և սոցիալական օգնություն են տրամադրել իրենց երկրների բնակչությանը...
Ու չփորձի որևէ մեկը հայտարարի, որ Հայաստանը գումար չունի... Բավական գումար ունի, որը ծախսվում է Նիկոլի և նրա թիմակիցների վրա... Մի երկու օրինակ...Իշխանության գալուց հետո, ըստ ԶԼՄ-ների, պարգևավճարների համար Նիկոլի կառավարությունը հատկացրել է 110 միլիոն դոլար... Մի հետաքրքիր փաստ ևս. ըստ ԶԼՄ-ների, եթե 2017 թ-ին ԱԺ-ում պարգևավճարների համար ծախսվել է 33 միլիոն դրամ, ապա 2019 թ-ի փետրվարից մինչև 2020 թ-ի փետրվարը՝ 580 միլիոն դրամ...
Հ.Գ. Չորս ամիս է Նիկոլը Հայաստանում կորոնավիրուսի տարածման մեղավորներին է ման գալիս ու չի կողմորոշվում, թե վերջնական ու՛մ մեղավոր ճանաչի՝ ժողովրդին, թե ընդդիմադիրներին... Ինչպես տեսնում ենք, նա և իր առողջապահության նախարարն այս ցուցակում չկան...»:

Այսօր ջուր չի լինելուԼեռնային Ղարաբաղ. Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին «էթնիկ զտումների» մեջ Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները․ Ոսկան Սարգսյան«Էս երկրում կամ մենք պիտի ապրենք, կամ իրենք»․ Բագրատ Սրբազան Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Սարատովում կայացել է «Նազանի» հայկական պարի համույթի հաշվետու համերգը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Ուղիղ․ Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Տղան վիճել է հոր հետ՝ ապա դանակահարել և սպանել Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան է դատի տվել․ «Հրապարակ» «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա. Տիգրան ԱբրահամյանՔՊ` քայքայելու, քանդելու պայմանագիր. ՊՆ շենքն էլ քանդեցին․ «Հրապարակ» «Փաշինյանը բացառել է Ռուսաստանի Դաշնությանը Բաքվի հետ բանակցություններից. ի՞նչ է դա նշանակում կողմերի համար» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Ռուբլին կտրուկ աճ է գրանցելԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»2007թ. Մայրաքաղաքի կենտրոնում հանդիսավորությամբ բացվել է Կարեն Դեմիրճյանի թանգարանը. պատմության այս օրը (20 ապրիլ)Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան ՍարգսյանԻշխանությունը միայն միությունների շենքերով չի բավարարվի․ «Հրապարակ» Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Տավուշից պաշտոնապես սկսվեց սահմանազատումը, հրապարակվել է քարտեզ Սինդրիկ հավաքելու գնացած տղամարդը կորել էր․ ապա հայտնաբերվել Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից․ «Հրապարակ» Կովի կաթում առաջին անգամ թռչնագրիպ է հայտնաբերվել Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․ «Հրապարակ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին. «Հրապարակ» ԿԿՀ հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ. «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված. «Ժողովուրդ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում․ «Հրապարակ» 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը. «Ժողովուրդ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»«Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ ՀարությունյանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԻրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցերԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն էՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ ԱռաքելյանԱյս պահին շարունակվում է ակցիան . Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ)
Ամենադիտված