ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նորույթ Հայաստանում. Ucom-ը և «Բիլայն»-ը շնորհավորել են Viva MTS-ի 15-ամյակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայտնի իրողություն է, որ նույն դաշտում գործող տարբեր բիզնես ընկերություններ միմյանց հետ մրցակցում են: Ավելին, մրցակցությունը, երբեմն կարող է անցնել անգամ թույլատրելիի ու անտույլատրելիի սահմանը: Բայց Հայաստանում, ինչպես շատ այլ ոլորտներում այնպես էլ բիզնեսում, պարզվում է ամեն ինչ այլ է: Հայաստանում նույն ոլորտում մրցակից համարվող ընկերությունները կարող են անգամ բարյացակամ ու հանդուրժող լինել մեկը մյուսի հանդեպ: Լավ իմանալով սեփական ու հակառակորդ համարվող ընկերությունների ուժեղ և թույլ կողմերը, նույնիսկ կարող են ընդհանուր եզրեր գտնել և դրանց շուրջ բանակցել, լուծումներ գտնել, որպեսզի ողջ ոլորտը չտուժի:
Այդ ամենով հանդերձ, դժվար է հիշել մեկ դեպք, որ, օրինակ, տելեկոմ ոլորտում մրցակիցները միմյանց շնորհավորեն այս կամ այն ձեռքբերման առիթով, կամ՝ ընդհանուր տեքստով հանդես գան: Բայց, քանի որ Հայաստանում ամեն ինչ այլ է, պարզվում է, հեռահաղորդակցության ոլորտի խաղացողները բավականին համերաշխ են և, նույնիսկ, տրամադրված են համագործակցության:
Այսօր լրացավ բջջային օպերատոր Viva MTS-ի գործունեության 15-ամյակը, որին առաջինը շնորհավորել է Ucom ընկերությունը և շնորհակալություն հայտնել մրցակցության համար: Ucom-ի շնորհավորանքից 14 րոպե անց Viva MTS-ին շնորհավորել է նաև «Բիլայն» ընկերությունը:
Ստացվում է, որ նոր Հայաստանի բիզնես դաշտում նոր մշակույթ է ձևավորվում, որը, կարծում ենք, լավ օրինակ կլինի ոչ միայն այս, այլև մյուս ոլորտների համար, և մրցակցությունն էլ առավել առողջ ու կառուցողական կդառնա:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular