ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հուլիսի 1-ից մեքենաների գրանցման-հաշվառման հետ կապված փոփոխությունն ուժի մեջ է մտնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ ՀՀ կառավարության 2019թ սեպտեմբերի 26-ին N 1335-Ն որոշման 2-րդ կետի համաձայն` 2020 հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում ՀՀ կառավարության 2010 թ. սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ կատարված հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

Ֆիզիկական անձի անվամբ տրանսպորտային միջոցը գրանցվում-հաշվառվում է ըստ նրա՝ բնակչության պետական ռեգիստրում առկա հաշվառման վայրի: Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չլինելու դեպքում տրանսպորտային միջոցը չի հաշվառվում՝ բացառությամբ ժամկետային ծառայության զինծառայողների, որոնց դեպքում տրանսպորտային միջոցը գրանցվում-հաշվառվում է ըստ նրանց՝ բնակչության պետական ռեգիստրում առկա վերջին հաշվառման վայրի:

 
 

Պետական գրանցման և պետական հաշվառման գործողությունների կատարումը մերժվում է, եթե ներկայացված չեն Հայաստանի Հանրապետության կառավարության վերոնշյալ որոշմամբ նախատեսված փաստաթղթերը, կամ անձը, որի անվամբ պետք է հաշվառվի տրանսպորտային միջոցը, հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում և (կամ) չի հատկացվել հանրային ծառայությունների համարանիշ կամ չի տրամադրվել հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular