Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

ՀՀԿ երիտթևը բողոքի ակցիա է կազմակերպել. նրանք նամակներ են հանձնում միջազգային կառույցների գրասենյակներին (տեսանյութ)

Այսօր՝ հունիսի 29-ի առավոտյան, ՀՀԿ-ի երիտասարդական թևի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց: Նրանք նամակ հանձնեցին ԵՄ ներկայացուցիչներին:

ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը տեղեկացրեց, որ այսօրնամակ կհանձնեն ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների դեսպանատներին, ՄԱԿ-ի գրասենյակին, ինչպես նաեւ ԵԽ գրասենյակին:

«Նամակի բովանդակությունը հետեւյալն է. ներկայացնում է նկարագրություն իրավական տեսանկյունից այն ամենաթողության, որ տեղի է ունենում Հայաստանում ՍԴ-ի հետ եւ առհասարակ ժողովրդավարական գործընթացների տրամաբանությամբ: Սկսել ենք ԵՄ գրասենյակից, որովհետեւ տիկին դեսպանն իր կողմնակալ խոսքով, իսկ հաճախ կողմնակալ լռությամբ տպավորություն է ստեղծում, որ եվրոպական կառույցները կողմ են կամ լուռ են այս գործընթացների նկատմամբ, այնինչ թե Վենետիկի հանձնաժողովը, թե Եվրոպայի խորհուրդը, թե Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, բոլորը արդեն արտահայտել են իրենց կարծիքը այս ամենաթողության նկատմամբ»,-ասաց նա:

Մանրամսները՝ տեսանյութում

website by Sargssyan