ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միքայել Մինասյանը Ռուսաստանու՞մ է. քննարկում՝ համացանցում (լուսանկար)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի «Ստի վերջը» տեսաշարի 11-րդ մասի թողարկումից հետո համացանցում քննարկում են Մինասյանի գտնվելու վայրը:

«Ֆեյսբուք» սոցցանցի օգտատերերի համոզմամբ՝ ժամեր առաջ հրապարակված տեսանյութում Մինասյանը ձեռքում բռնել է օղու շիշ, որի վրա փակցված ակցիզը վկայում է այն մասին, որ նա Ռուսաստանի Դաշնությունում է:

Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործով, որը հարուցվել է 2018 թվականին, Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել 2020 թվականի մարտի 17-ին՝ Քրեական օրենսգրքի 310.1 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի հարստացման 2 դրվագ, 314.3 հոդվածով՝ հայտարարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը և 190-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը): Խոսքն, ըստ քրեական գործի, 1 մլն 200 հազար դոլարի փողերի լվացման մասին է։

2020թ.-ի մարտի 23-ին որոշում է կայացվել Մ.Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular