ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենածանր հարվածը ստանալու են Երևանի կենտրոնում բնակվողները․ Ռուսլան Բաղդասարյանը՝ գույքահարկի թանկացման մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դավթաշենի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեկ սկսված բնիկ երևանցիների ֆլեշմոբը ցույց է տալիս գույքահարկի դեմ թանկացման դեմ մեր քաղաքացիների դժգոհությունը: Մի քանի անգամ հարցազրույցներումս մանրամասն անդրադարձել եմ այդ հարցին, դրա թե՛ կիրառման ժամանակի, թե՛ ձևի աբսուրդայնությանը:

Բազմաթիվ համաքաղաքացիներիս համար անհասկանալի է, թե ինչ կապ ունի գույքահարկի թանկացումը բնիկ երևանցի լինելու հետ: Կարծում եմ բոլորին արդեն պարզ է, որ ամենաշատը թանկանալու են Երևանի կենտրոնի բնակարանները: Իսկ քանի որ իշխանությունները մի թեզ էին շրջանառում` թե ով է ասել, որ կենտրոնում ապրողը, եթե չի կարողանում վճարել իր թանկ գույքի հարկը, պիտի ապրի կենտրոնում, և առաջարկում էին այդ գույքը վաճառել ու գնալ ծայրամասերում ավելի մատչելի բնակարն ձեռք բերել:

Բայց այդ թեզը շրջանառողները դեռ չեն ասել, իսկ, եթե ծայրամասում էլ է թանկացած գույքահարկը մեծ բեռ լինելու քաղաքացու համար, այդժամ ու՞ր գնան, երկրից գնա՞ն, թե՞ վարձով ապրեն: Այսինքն մարդկանց փողի խաթր տեղահան են անում:

Ու այս խնդիրը վերաբերվում է բոլոր բնակավայրերին: Այս դժգոհությունը կա նաև բնիկ վանաձորցիների, գյումրեցիների, ջերմուկցիների ու ընդհանրապես մեր պետության բոլոր քաղաքացիների մոտ: Ուղղակի ամենածանր հարվածը ստանալու են Երևանի կենտրոնում բնակվող մեր հայրենակիցները:

Հ.Գ. հա մեկ էլ խոսքս այս իշխանությանը` կարող է՞ շնորհակալություն եք ակնկալում, որ անցյալ տարի կադաստրային արժեքի գնահատման օրենքով թանկացրեցիք մի 25-30 անգամ, իսկ հիմա այս օրենքով թանկացումը դառնում է 8-15 անգամ»։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular