ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ ճակատագիր է սպասվում ծաղկաձորյան հյուրանոցներին. հույսները՝ ներգնա տուրիզմն է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի տուրիստական քաղաք համարվող Ծաղկաձորը փորձում է շնչել: Սակայն սա դեռ բավարար չէ. այս օրերին ծաղկաձորյան որոշ հյուրանոցներ փակ են, չեն աշխատում: Իսկ որոշներն էլ՝ բավականին նվազեցրել են ծառայությունների սակագները: Մյուս կողմից, մանկական ճամբարները չեն գործում, մինչդեռ նախորդ տարվա այս օրերին 400-500 երեխաների հանգիստը հենց Ծաղկաձորում է կազմակերպվել: Օրինակ՝ այս տարվա մայիսին Ծաղկաձորում պետք է տեղի ունենար կոնյակի փառատոն, սակայն այն հետաձգվել է:

Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ քաղաքային իշխանությունը հարկերի, տուրքերի հետ կապված որոշ զիջումների է գնացել: Քաղաքապետի խոսքով, Ծաղկաձորում կասկածյալներ չկան, ամբողջ հյուրանոցային համալիրները մաքրված են ու ախտահանված: Քաղաքային իշխանությունը հույս ունի, որ իրավիճակը փոքր-ինչ կշտկվի ներգնա տուրիզմի հաշվին: Հուսանք՝ սպասելիքները կարդարացվեն:

Մանրամասները՝ տեսանյութում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular