ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է Գևոյի մահվան պատճառը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր առավոտյան 61 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասան Գևորգ Դոդոզյանը, ով հանրությանն առավել հայտնի է որպես Գևո: Ցավալի լուրն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանը:

Դերասանը մահացել է հիվանդանոցում, մահվան պատճառ դարձել է բրոնխիալ ասթման: Հարցին՝ արդյոք դերասանի մոտ հայտնաբերվել է նաև կորոնավիրուս, որը բարդացրել է քրոնիկ հիվանդության ընթացքը, Անի Ներսիսյանը պատասխանեց.

«Կորոնավիրուս չի եղել, ուղղակի երկար տարիներ տառապում էր այս հիվանդությամբ»:

 

Գևոն հայտնի է իր բազմաթիվ մանրապատումներով: Վերջին տարիներին համալրում էր Սունդուկյանի թատրոնի դերասանական կազմը:

Նկարահանվել է նաև Արմենիա հեռուսաընկերության «Ոսկե դպրոց» սերիալում: 

Aysor.am-ը ցավակցում է Դոդոզյանների ընտանիքին, Գևոյի գործընկերներին և հանդիսատեսին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular