ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ երկու մարզերում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետեւյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երեւանում`

11:00-17:00 Շիրակի փողոց, 4-րդ նրբ․3 շենք, Շիրազի փ. 22 շենք, Թավրիզյան փ. սեփական տներ եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Կոտայքի մարզում՝

10։00-16։00 Զովունի համայնքն ամբողջությամբ, հարակից արտադրական ձեռնարկություններ եւ տարածքի ոչ բնակիչ-բաժանորդներ,

Գեղարքունիքի մարզում՝

11։00-13։00 Գավառի Պետական համալսարան, Բժշկական կենտրոն, «Թամարա-կաթ» ՍՊԸ-ն, Միքայելյան, Սարինգուլյան, Չարենցի փողոցներ, Ազատության փողոցը մասնակի, Գեղարքունիքի մարզային դատախազություն, «Գավառ-Տրանս» գազալցակայան, «Փեփոյի-Ձոր» թաղամաս եւ տարածքի եւ ոչ բնակիչ-բաժանորդներ,
11։00-15։00 Գեղամասար, Ավազան, Փոքր Մասրիկ, Նորակերտ, Արփունք գյուղեր եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular