ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միասնություն»-ն ընդդիմադիր եռյակի հետ պաշտոնապես համագործակցության ձևաչափ չի քննարկել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր մամուլում տարածվել է մի տեղեկություն, ըստ որի՝ «Միասնություն» շարժումը համագործակցության համար հանդիպումներ է ունեցել ընդդիմադիր եռյակի հետ: 

 

Այս առնչությամբ հայտնում ենք, որ «Միասնություն» շարժումը, ի դեմս ղեկավար Արման Վարդանյանի, ընդդիմադիր եռյակի հետ պաշտոնական համագործակցության որևիցե ձևաչափի քննարկում չի ունեցել:

Այնուամենայնիվ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Միասնություն»-ը ողջունում է  բոլոր գաղափարական միավորումների այն աշխատանքները, որոնք միտված են Հայաստանի Հանրապետությունն այս ծանր բարոյահոգեբանական, ֆինանսական, սոցիալ-տնտեսական իրավիճակից հանելու, քաղաքական ճգնաժամից դուրս բերելու և միասնականության ու համերաշխության մթնոլորտ ստեղծելու նպատակին:

«Միասնություն» շարժման մամուլի ծառայություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular