Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը հարցեր ունի՞ սկանդալային կառույցին. զգոնությունը չէր խանգարի

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունիսի 23-ին ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատվիրակներին՝ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևին և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հատուկ խորհրդական ու Լատվիայում ԱՀԿ ներկայացուցիչ Միշել Թիերենին, ով գլխավորում է Հայաստան ժամանած առաքելությունը: ԱՀԿ առաքելությունը Հայաստանում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում մեր երկրի ռազմավարությունն ուսումնասիրելու և առաջարկներ անելու համար:

Դատելով կորոնավիրուսի համավարակի «չինական ժամանակաշրջանից» ի վեր Առողջապահության համաշխարհային կազմակերպության վարքագծից եւ դրա վերաբերյալ համաշխարհային մակարդակով առաջացած հարցերից, ԱՀԿ պատվիրակության հայաստանյան այցի առնչությամբ  մեղմ ասած դժվար է եզրակացնել՝ դա հուսադրող, թե մտահոգող այց է:

Բանն այն է, որ Չինաստանում վարակի բռնկումից ի վեր այդ կառույցի հակասական հայտարարություններն ու վարքագիծը առաջացնում են հարց՝ մոլորակի համար ծանր պահին ԱՀԿ ավելի շատ նպաստե՞լ է վարակի դեմ արդյունավետ պայքարին, թե՞ ունեցել հակառակ ազդեցություն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու այլ պաշտոնյաներ մեղադրում են, որ ԱՀԿ ավելի շատ պարտակել է վարակը: ԱՄՆ խզել է հարաբերությունն ԱՀԿ հետ եւ հայտարարել նոր համաշխարհային կառույց հիմնելու մտադրության մասին: Մեծ հավանականությամբ Նահանգների այդ նախաձեռնությանը կմիանան բազմաթիվ երկրներ: Իսկ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շարունակում է իր հակասական հայտարարություններով շփոթմունքի եւ անորոշության մատնել հանրություններին, ունենալով «ոսկե արդարացումը»՝ վարակը նոր է եւ շատ քիչ բան է հայտնի դրա մասին:

Ըստ ամենայնի, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայում զբաղված է ավելի շատ ոչ թե մարդկության, այլ իր խնդիրներով՝ մարդկության հետ ունենալիք իր խնդիրներով, երբ կորոնավիրուսի հաղթահարումից հետո կգա արդեն ամբողջական հարցերի ժամանակը, կամ երբ Միացյալ Նահանգների սկսած քննությունը կտա առաջին արդյունքները:

Ընդ որում, հնարավոր է, որ կազմակերպության ներսում իսկ կա որոշակի անհամաձայնություն առկա իրողություններում ԱՀԿ գործելաոճի առումով: Բանն այն է, որ ԱՀԿ հոգեկան առողջության դեպարտամենտի ղեկավարը շաբաթներ առաջ հայտարարել էր, թե համաճարակի դեմ պայքարում սահմանափակումներն ու արգելքները իրենց բազմաթիվ հետեւանքով կտրուկ ավելացնելու են հոգեկան առողջությամբ տառապողների թիվը:

Հայաստանն ունի՞ հարցեր ԱՀԿ-ին, թե՞ Հայաստանին հետաքրքրում են միայն ռեկոմենդացիաները, որոնց պարբերական եւ հակասական հղումներով աչքի է ընկել նաեւ Հայաստանի առողջապահության նախարարը:

Հայաստանում ներկայում նկատվում է համավարակի տարածման որոշակի կայունացման դինամիկա, իսկ մասնագետները արձանագրում են, որ մոտ է բնական իմունիզացման այն մակարդակը, որը թույլ կտա ունենալ վարակի տարածման դինամիկայի եւ ծավալի նվազում:

Վարչապետ Փաշինյանը կոչ էր արել չթուլացնել զգոնությունը, այլ հակառակը՝ բազմապատկել այն, արդյունքի հասնելու համար: Հայաստանին թերեւս զգոնությունը չէր խանգարի նաեւ ԱՀԿ հետ շփումներում:

Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան Կիրանցի վարչական ղեկավարն ուզում է հրաժարական տալ․ հայտնի է պատճառը Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարումԱմերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ Թանկարժեք մետաղների գները նվազել են Կոչում և պաշտոն՝ 4 գյուղերը հանձնելու դիմաց «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան1994թ. ադրբեջանական յոթ ինքնաթիռներ հարվածել են Ստեփանակերտին. պատմության այս օրը (23 ապրիլ)Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնելԹշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Իրավիճակը՝ ԿիրանցումԱՄՆ-ում նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել ենԲռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Կայծակնային աճ՝ ռուբլու շուկայումՀայաստանում կարմրուկի դեպքերի թիվն աճել է․ նոր տվյալներ Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 23-ի համար «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» Մեքենան ընկել է գետը, 14-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էԱյսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ «Հրապարակ» Թայվանում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»«Ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ» հարցի պատասխանը ես չունեմ․ ՓաշինյանՀՀ-ն չի պատրասվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ ՓաշինյանՆիկոլ Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ և ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ․ Մեսրոպ ԱռաքելյանՎրաստանը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածություններըՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ այցելել է Խաչիկ համայնքՏավուշցիներից առաջ Փաշինյանի մոտ էին ԱԱԾ պետը, ոստիկանապետը, պաշտպանության նախարարըՀայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել․ ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարություններով ու գործողություններով և անգործությամբ․ Փաշինյանը՝ բրիտանական լրատվամիջոցներինՌուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղարԱվարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումըԱկանազերծման աշխատանքների շրջանակում պայթյուններ կլինեն. ՀՀ ՊՆՌուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից համապատասխանում է տարածաշրջանում առկա իրողություններին. ԿրեմլԱռաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ ՍիմոնյանՌուս խաղաղապահների շարասյունը ԼՂ-ից շարժվել է ՀայաստանՄիրզոյանն ու Կլաարը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումներին
Ամենադիտված