ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը լուծում է ոչ թե անկախ ՍԴ ունենալու հարցը, այլ այն փորձում է դուրս բերել նախկինների գրպանից ու տեղավորել սեփական գրպանում։

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վենետիկի հանձնաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հրապարակման օրը։ Այս մասին ասվում է հունիսի 22–ին հրապարակված՝ Հայաստանում Սահամանդրական փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի տեքստում։
«Վենետիկի հանձնաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հրապարակման օրը, և ՀՀ ԱԺ նախագիծը չի համապատասխանում հանձնաժողովի կարծիքում եղած առաջարկներին», -ասվում է 82–րդ կետում:
Այսպիսով՝ սևով սպիտակի վրա գրված է մի բան, որը հասկանալի է նույնիսկ միջին վիճակագրական քաղաքացու համար, սակայն իշխանության ներկայացուցիչները կաշվից դուրս են գալիս, որպեսզի ապացուցեն, որ "մածունը սև" է։
Այն գործիչներից եմ, որ երբեք հիացած չեմ եղել ՍԴ-ով ու մի քանի անգամ հրապարակավ կարծիք եմ հայտնել, որ ՍԴ կազմը պետք է ներդաշնակեցվի 2015-ի սահմանադրական փոփոխություններին։
Սրանով հանդերձ՝ ունեցել եմ երեք կարևոր վերապահում․
1․ ՍԴ խնդիրը պետք է հանգուցալուծվի նոր Սահմանադրության ընդունման համատեքստում ու ինձ համար առնվազն անհասկանալի է՝ ինչու է հեղափոխության իշխանությունն առնվազն երկու տարով հապաղել այս հարցում ու հիմա էլ առանձնապես չի շտապում՝ թեև նոր Սահմանադրության ընդունումը կարևորվում է ամենաբարձր մակարդակով։ Կամ ի՞նչն խանգարում, որ ՍԴ հարցը լուծվի նոր Սահմանադրության ընդունման համատեքստում ու ինչի՞ համար է այս հապճեպությունը։
2․ Ամենաբարի նպատակն անգամ պետք է իրականացվի լեգալ ընթացակրգով, ինչն այս իշխանությունից պահանջելն արդեն դարձել է միամտություն։
3․ Խիստ կարևոր է միջազգային փորձագիտական կարծիքը։ Ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը դիմել Վենետկի հանձնաժողով, եթե չպետք է անգամ սպասեր նրա կարծիքին կամ հակադրվեր այդ կարծիքին։
Այս ամենը ինձ հիմք է տալիս ենթադրելու, որ իշխանությունը լուծում է ոչ թե անկախ ՍԴ ունենալու հարցը, այն այն փորձում է դուրս բերել նախկինների գրպանից ու տեղավորել սեփական գրպանում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular