ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չե՞ք համոզվում, որ միայն դիմակ կրելով ու դիմակ բաժանելով չի լուծվում այս հարցը. Նորայր Նորիկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաստաբան Նորայր Նորիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Այսօր Չինաստանում կորոնավիրուսով վարակվել է ընդամենը 26 մարդ և ոչ ոք չի մահացել:

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվել է 483 մարդ և մահացել 8 մարդ:

Ղազախստանում կորոնավիրուսով վարակվել է 446 մարդ և ոչ ոք չի մահացել:

Հայաստանի վիճակն ամենավատն է. Վարակվել է 560 մարդ, մահացել՝ 18 հոգի:

Հիմա կասեք, որ բոլորը խաբում են, բացի մեզանից:
Շա՛տ լավ, թող այդպես լինի:
Բայց Դուք չե՞ք տեսնում, որ սա ուղղակի սպառնալիք է մեզանից յուրաքանչյուրի կյանքի համար, որ մենք կորցրել ենք այս «Մահվան վարակը» չեզոքացնելու պատեհ պահն ու չենք կարողանում գտնել նրան սանձելու ձևը, չե՞ք համոզվում, որ միայն դիմակ կրելով ու դիմակ բաժանելով չի լուծվում այս հարցը, Դուք իսկապես չե՞ք գիտակցում այս պահի լրջությունը, որ ամեն ինչ կարող է դուրս գալ վերահսկողությունից...

Դու՛ք եք պատասխանատուն, հետևաբար՝ ցույց տվեք իրատեսական ճանապարհ՝ այս իրավիճակից դուրս գալու համար և աշխատե՛ք...»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular