ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ». ՊԲ կադրերին բերում են ՀՀ ՊՆ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արցախի պաշտպանության բանակից պաշտոնատար աձանց տեղափոխում են ՀՀ Պաշտպանության նախարարություն եւ բարձր պաշտոնների նշանակում: Ինչպես հայտնի է, 2019 թվականի հունիսի 24-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Միքայել Համբարձումյանը նշանակվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ: Եվ, ահա, 1 տարի անց որոշում է կայացվել Միքայել Համբարձումյանին բերել ՀՀ պաշտպանության նախարարություն եւ նշանակել ՀՀ ՊՆ վարչության պետ, իսկ թե կոնկրետ որ վարչության, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Ի դեպ, այս փոփոխությունները սկսվեցին այն պահին, երբ հունիսի 16-ից 17-ը աշխատանքային այցով Արցախի հանրապետություն եւ ՊԲ էր այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի հետ Օնիկ Գասպարյանը նախ հյուրընկալվել են հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, ապա մասնակցել ՊԲ-ի սննդի մատակարարման թեմայով անցկացված աշխատանքային խորհրդակցությանը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոփոխություններն այսքանով չեն ավարտվելու, եւ առաջիկայում Արցախի պաշտպանության բանակից այլ տեղափոխություններ եւս կլինեն ՀՀ ՊՆ. Միքայել Համբարձումյանն առաջին նշանակումն էր»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular