ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մալայզիայում 18-ամյա կինը վերելակում է ծննդաբերել. ՖՈՏՈ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մալայզիայում կինը երեխային լույս աշխարհ է բերել վերելակում: Այս մասին գրում է New Straits Times Online-ը:

18-ամյա Զուրիադ Նաշիկինին երկունքի ցավերով տեղափոխել են Կուչինգ քաղաքի (Սարավաք նահանգ) հիվանդանոց: Բժիշկները ցանկացել են ծննդկանին տեղավորել 4-րդ հարկում գտնվող հիվանդասենյակում, սակայն վերելակը խափանվել է: Արդյունքում Զուրիադը ծուղակում է հայտնվել:

Նրան վերելակից դուրս բերելու համար հիվանդանոց հրշեջներ եւ փրկարարներ են ժամանել: Փրկարարական գործողությունը մեկ ժամ է տեւել:

Բարեբախտաբար՝ կնոջ հետ վերելակում երկու բուժքույր է եղել: Նրանք օգնել են աղջկան, ինչի արդյունքում առողջ տղա է լույս աշխարհ եկել: Երբ փրկարարներն ի վերջո բացել են վերելակի դուռը, մորն ու փոքրիկին անմիջապես հետազոտության են ուղարկել:

Անհարմար վայրում սկսված երկունքի ցավերը հաճախ են կանանց անակնկալի բերում: Հաճախ փոքրիկները լույս աշխարհ են գալիս ծննդատան ճանապարհին, մեքենաներում: Ընդ որում՝ նման դեպքերում երբեմն պատահական մարդիկ են ստիպված լինում մանկաբարձի դեր կատարել, այդ թվում՝ տաքսու վարորդներ եւ ոստիկաններ:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular