Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ «Ոսկե տղա 2020» մրցանակաբաշխության հավակնորդները

Հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ «Ոսկե տղա 2020» մրցանակաբաշխության հավակնորդները, հայտնում է Tuttosport-ը: Մրցանակը շնորհվում է մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստին, որը ելույթ է ունեցել Եվրոպայի ազգային առաջնությունների լավագույն բաժիններում: 2019 թվականին այս մրցանակաբաշխությունում հաղթել է մադրիդյան «Ատլետիկոյի» կիսապաշտպան Խոանո Ֆելիքսը: Այս տարվա հավակնորդների թվում են Էրլինգ Հոլլանդը («Բորուսիա», «Դորտմունդ»), Կալում Հուդսոն-Օդեյը («Չելսի»), Ալֆոնսո Դևիսը («Բավարիա»), Անսու Ֆաթիին («Բարսելոնա»), Ֆիլ Ֆոդենը («Մանչեսթեր Սիթի»), ինչպես նաև Կիևի «Դինամոյի» ուկրաինացի ֆուտբոլիստ Գեորգի Ցիտաիշվիլին: Ռուս ֆուտբոլիստները չեն ընդգրկվել «Ոսկե տղա 2020» մրցանակաբաշխության հավակնորդների ցուցակում։

website by Sargssyan