ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տոտենհեմը» ցանկանում է պայմանագիր կնքել Տիագո Սիլվայի հետ

ՍՊՈՐՏ

Լոնդոնի «Տոտենհեմը» ցանկանում է պայմանագիր կնքել ՊՍԺ-ի խաղացող Տիագո Սիլվայի հետ, որն այս մրցաշրջանի ավարտից հետո կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Անգլիական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է բրազիլացի պաշտպանի ծառայություններով, հաղորդում է The Sun-ը։

Տիագո Սիլվային իրենց կազմում տեսնելու ցանկություն ունեն նաեւ Լիվերպուլի «Էվերտոնը» եւ Լոնդոնի «Արսենալը»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն մտադիր չէ շարունակել համագործակցությունը 35-ամյա Սիլվայի հետ, որի պայմանագիրտ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ:

Տիագո Սիլվան ՊՍԺ է տեղափոխվել 2012թ․ հունիսին իտալական «Միլանից» 42 միլիոն եվրոյով։ Ընթացիկ մրցաշրջանում Սիլվան ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular