ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեոն Գորեցկա․ Երջանիկ եմ, որ իմ գոլի շնորհիվ հաղթեցինք եւ երեքշաբթի կարող ենք դառնալ չեմպիոն

ՍՊՈՐՏ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկան մեկնաբանել է 2։1 հաշվով հաղթանակը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ Բունդեսլիգայի 31-րդ տուրում։ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հաղթեց 86-րդ րոպեին Գորեցկայի խփած գոլի շնորհիվ։ Հաջորդ տուրում հաղթանակ տանելու դեպքում «Բավարիան» կապահովի չեմպիոնական տիտղոսը։

«Անհավանական երջանիկ եմ, որ վերջին րոպեներին խփեցի այդ գոլը, որի շնորհիվ երեքշաբթի կարող ենք դառնալ չեմպիոն։

Անհավանական ծանր խաղ էր, «Բորուսիան» լավ խաղային ծրագիր ուներ։ Հոգեբանորեն բարդ է, երբ գոլ ես բաց թողնում առաջինը։

Սովորաբար, մենք 90 րոպե ակտիվ պրեսինգի ենք դիմում, բայց այս անգամ ավելի պաշտպանական էինք խաղում։ Լավ է, որ արդյունքում հաղթեցինք։

Ցանկանում ենք հաղթել Բրեմենում եւ տիտղոսը բերել Մյունխեն»,- Գորեցկայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Գերմանիայի առաջնության 32-րդ տուրի «Վերդեր» - «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։30-ին։

«Բավարիան» վաստակել է 73 միավոր եւ երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ ունի 7 միավորի առավելություն։ Առաջնության ավարտին մնացել է երեք տուր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular