ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրավունք». Նոր ոստիկանապետի հարազատները մտահոգ են

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Իրավունմք» թերթը գրում է. «Ինչպես ավելի վաղ` օրեր առաջ հայտնի դարձավ, Հայաստանի Հանրապետությունը նոր ոստիկանապետ ունի: Իր ֆեյսբուքյան հերթական լայվի ժամանակ օրեր առաջ այս մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո իրար հաջորդեցին տարաբնույթ խոսակցություններ այն մասին, որ Հայաստանում ԽԾԲ-ինստիտուտը շարունակում է իր ուրույն տեղն ունենալ: Թեեւ իշխանական որոշ ներկայացուցիչներ շարունակում են ոգեւորված, ամպագոռգոռ հայտարարություններ անել, սակայն պարզվում է, որ նորանշանակ ոստիկանապետի հարազատներն ու ծնողներն այնքան էլ ոգեւորված չեն իրենց որդու նոր պաշտոնով: Իջեւան քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն, նորընտիր ոստիկանապետ Վահե Ղազարյանի ընտանիքի անդամները` մասնավորապես հայրը, պարոն Ռոբերտ Ղազարյանն իր նեղ շրջապատում հայտնել է իր մտահոգություններն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելը կարող է ծանր եւ անդառնալի վնասներ հասցնել իր որդուն: Այսինքն` կարծես թե նորանշանակ ոստիկանապետի հոր սրտով չէ որդու պաշտոնը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular