ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիեւ. Փորձում են մեզ հարկադրել ճանաչել Լեռնային Ղարաբաղը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ հատկանշական հայտարարություն է արել:

«Փակ դռների հետեւում մեզ վրա ճնշում են գործադրում՝ նպատակ ունենալով հարկադրել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մենք բազմաթիվ մանրամասներ չենք բացահայատում, քանի որ դիվանագիտության կանոններ կան: Ադրբեջանը երբեք չի համաձայնի դրան»,- Նախարարների կաբինետի նիստում հայտարարել է Ալիեւը:

Ըստ haqqin.az-ի՝ նա նշել է, որ «Ադրբեջանի դեմ այդ հարցում ակտիվ արշավ են սկսել»:

«Քանի դեռ մենք իշխանության գլուխ ենք, Ադրբեջանը երբեք դրան չի համաձայնի»,- հայտարարել է Ալիեւը՝ խոստանալով «վերականգնել տարածքային ամբողջականությունը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular